Ապատեղեկատվություն. Սոդայով ջուր խմելը կպաշտպանի կորոնավիրուսի բարդացումներից

Վճիռ. Կեղծ լուր

Սոցիալական ցանցերում հաճախ տարածվում են կորոնավիրուսի բուժման տարբեր կեղծ մեթոդներ: Ֆեյսբուքի օգտատերերը հաճախ պնդում են, որ կորոնավիրուսը հաղթահարելու հարցում օգնում է կիտրոնը, ջրածնի պերօքսիդը, սոդան և այլն:

Բոլոր վերոնշյալ բուժման մեթոդները սխալ են և անհիմն: Որոշ դեպքերում այս մեթոդները կարող են վտանգավոր լինել առողջության համար:

Ֆեյսբուքի օգտատեր Էդուարդ Այվազյանն իր հրապարակման մեջ պնդում է, որ ագրեսիվ իմունիտետ ունի և կորոնավիրուսով վարակված ժամանակ իրեն պաշտպանել է բարդացումներից՝ օրը մեկ անգամ սոդայով ջուր խմելով:

«Սոդան օգտակար կարող է լինել կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր մարդու համար, եթե այն սկսեն օգտագործել առաջին իսկ օրվանից։ Կարծում եմ շատ դեպքերում դա կկանխի թոքաբորբի առաջացումը հիվանդների մոտ»,- գրում է Այվազյանը:

Հատկանշական է, որ Սոդայի միջոցով կորոնավիրուսը հաղթահարելու կամ բուժելու մեթոդ գոյություն չունի: Նման մեթոդ գոյություն չունի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվություններում: Այս պահի դրությամբ, գոյություն չունի կորոնավիրուսի բուժման նման մեթոդի որևէ գիտական ապացույց: ԱՀԿ-ի՝ պանդեմիայի հետ կապված խորհուրդներում սոդայի կիրառման և սոդայով բուժման հետ կապված տեղեկություն ևս գոյություն չունի:

«Փաստ մետրը» տեղեկությունը վերստուգելու նպատակոլվ կապվել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ԶԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնի բժիշկ Ակակի Աբութիձեի հետ, ով հայտարարեց, որ սոդայով ջուրը և կորոնավիրուսն իրար հետ որևէ կապ չունեն:

Բացի այս, նա նշել է, որ «COVID-19-ի բուժումն անհատական մոտեցման կարիք ունի, միջազգային փորձի կիրառմամբ: Սոցիալական ցանցերում, առավելևս ոչ մասնագետների կողմից տարածված դեղատոմս ընդունելն ու ինքնաբուժումը կտրականապես անթույլատրելի է և կարող է հասցնել սուր հետևանքների»:

-----------------------

Այս հոդվածը պատրաստվել է է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5407 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող