• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV

Խմբագրական օրենսգիրք

Փաստ-մետրը ստորագրում և լիովին կիսում է միջազգային Fact-Checker ցանցի (International Fact-Checking Network - IFCN) կողմից համաձայնեցված և հաստատված սկզբունքները


Ներկայացված սկզբունքների օրենսգիրքը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք պարբերաբար հրապարակում են ուսումնասիրություններ, ինչպես հասարակական գործիչների և առաջատար հաստատությունների արտահայտությունների, այնպես էլ հասարակությանը հետաքրքրող այլ հայտարարությունների իրական ճշգրտության հաստատման մասին: Նշված օրենսգիրքը մշակվել  է ամբողջ աշխարհի մասշտաբով փաստային ճշգրտություն հաստատող կազմակերպությունների միջև խորհրդակցությունների արդյունքում և միավորում է բարեխիղճ հետազոտողների ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ սկզբունքները:


Ստորագրող կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները ներառում են.


1. Անկողմնակալության և արդարության պարտավորություն



Ստորագրող կազմակերպությունները հայտարարությունների իրական ճշգրտությունը սահմանելու ժամանակ բոլոր կոնկրետ դեպքերում առաջնորդվում են ընդհանուր չափորոշիչներով և հատուկ շեշտ չեն դնում մի կողմի վրա: Ցանկացած փաստի ստուգում իրականացվում է նույն գործընթացով և եզրակացությունը հիմնված է առկա փաստարկների վրա: Ստորագրողները հրաժարվում են ստուգելու ենթակա հարցերը լոբբինգ անելուց և չեն քննարկում դրանք քաղաքական նախասիրությունների համաձայն:


2. Աղբյուրների թափանցիկության պարտավորություն



Ստորագրողները շահագրգռված են, որ ընթերցողներն ինքնուրույն կարողանան ստուգել ներկայացված արդյունքները: Ըստ այդմ, ստորագրողները մանրամասնորեն նշում են բոլոր աղբյուրները, ինչով ընթերցողներին հնարավորություն են տալիս կրկին կատարել արդեն կատարված աշխատանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վտանգել աղբյուրի անվտանգությունը: Նման դեպքում, ստորագրողները փորձում են հարցը մանրամասնել այնքան, որքան հնարավոր է:


3. ֆինանսավորման և կազմակերպության թափանցիկության պարտավորություն



Ստորագրող կազմակերպությունները թափանցիկ են ֆինանսավորման աղբյուրների հարցում: Այլ կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու դեպքում, ստորագրողները բացառում են դոնորների ազդեցությունը փաստային ճշգրտությունը սահմանելու գործընթացում ներկայացված եզրակացությունների վրա: Ստորագրող կազմակերպությունները մանրամասն տեղեկություն են տրամադրում բոլոր առաջատար աշխատողների մասնագիտական փորձի մասին, նաև ներկայացնում են կազմակերպության կառուցվածքը և իրավական կարգավիճակը: Ստորագրողները ընթերցողներին հստակորեն տեղեկացնում են իրենց հետ հաղորդակցման հնարավոր միջոցների մասին:


4. Մեթոդաբանության թափանցիկության պարտավորություն



Ստորագրողները պարզաբանում են ստուգման ենթակա փաստերն ընտրելու, գրելու, խմբագրելու, հրապարակելու և փոփոխելու մեթոդաբանությունը: Ստորագրողները փորձում են խրախուսել ընթերցողին ստուգման ենթակա փաստեր ուղարկելու համար և պահպանում են թափանցիկությունն այն մասին, թե ինչու և ինչպես են իրականացնում փաստերի ստուգում: 


5. Բաց և բարեխիղճ ուղղման քաղաքականության պարտավորություն



Ստորագրողները հրապարակում են ուսումնասիրություններում ուղղում կատարելու չափանիշները և խստորեն հետևում դրանց: Ստորագրողները ուսումնասիրությունները ստուգում են պարզ և թափանցիկ կերպով՝ ուղղման չափանիշներին համապատասխան և առավելագույն կերպով փորձում են անել այնպես, որ ընթերցողները տեսնեն ուղղված տարբերակը: 


Եթե կարծում եք, որ Փաստմետրը խախտում է օրենսգրքի սկզբունքները, կարող եք բողոք ուղարկել Փաստմետրի միջազգային ցանցին (IFCN), որը կքննարկի ձեր պահանջը: IFCN վճռաբեկ մարմին չէ, սակայն, օրենսգրքի լուրջ խախտման դեպքում, այն կարող է դադարեցնել կամ չեղարկել նախագծի վերիֆիկացված ստորագրողի կարգավիճակը: Ձեր պահանջը կարող եք ուղարկել IFCN կայքէջ հետևյալ հասցեով՝                                                        https://ifcncodeofprinciples.poynter.org/complaints-policy  

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy