Սամցխե-Ջավախեթիում կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվել ցանկացողների թիվը նվազել է

Պատվաստումների գործընթացը Սամցխե-Ջավախեթիում դադարեցվել է մեկնարկից երեք օր անց, 13 օրվա ընթացքում տարածաշրջանի վեց համայնքներում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է ընդամենը 26 բուժաշխատող: Ոչ բավարար քանակով պատվաստվել ցանկացողների պատճառով պատվաստումների գործընթացը չի շարունակվում: Որոշ բժիշկներ չեն շտապում պատվաստվել, քանի որ կորոնավիրուս արդեն տարել են, իսկ ոմանք պատվաստանյութի կողմնակի ազդեցություններն են նշում որպես մերժման պատճառ:

Մարտի սկզբին եվրոպական որոշ երկրներ ժամանակավորապես դադարեցրեցին AstraZeneca-ի օգտագործումը պատվաստված մարդկանց մոտ հայտնաբերված թրոմբոզի դեպքերի պատճառով: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ թրոմբոէմբոլիկ դեպքերը պատվաստված մարդկանց մոտ շատ ավելի ցածր էին, քան ընդհանուր բնակչության շրջանում: 2021 թվականի մարտի 10-ի դրությամբ Եվրոպական տնտեսական տարածքում AstraZeneca պատվաստանյութով պատվաստված 5 միլիոն մարդկանց շրջանում արձանագրվել է թրոմբոէմբոլիզմի 30 դեպք: EMA-ի անվտանգության կոմիտեն ուսումնասիրել է AstraZeneca-ով պատվաստված մարդկանց մոտ թրոմբոզի դեպքերը և պարզվել է, որ պատվաստանյութը կապված չէ թրոմբի առաջացման ռիսկի բարձրացման հետ: Եվրոպական կարգավորիչները պատվաստանյութը նկարագրել են որպես «անվտանգ և արդյունավետ»: EMA-ն գնահատում է, որ AstraZeneca պատվաստանյութի օգուտները COVID-19 համաճարակի դեմ պայքարում (COVID-19 ինքնին առաջացնում է խտացման խնդիրներ և կարող է մահացու լինել) դեռ գերազանցում են հնարավոր կողմնակի ազդեցությունների ռիսկերին:

Սամցխե-Ջավախեթին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 1400 չափաբաժին առաջին անգամ ստացել է մարտի 14-ին, իսկ բժշկական անձնակազմի պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Ինչպես այն ժամանակ, Սամցխե-Ջավախեթիի հիվանդությունների վերահսկման կենտրոնի համակարգող Նինո Զեդգինիձեն հայտարարեց, պատվաստանյութը նախատեսված էր տարածել տարածաշրջանի բոլոր վեց քաղաքապետարաններում:

Պատվաստումների գործընթացը սկսվել է մարտի 15-ին Ախալցիխեում, «Իմեդի» կլինիկայում: Առաջին չափաբաժինը ներարկել է կլինիկայի վերակենդանացման-անզգայացման բաժանմունքի վարիչ Գիորգի Ափցիաուրին:

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ես բոլորին կոչ եմ անում պատվաստվել: Պատվաստումն անհրաժեշտ է նախ `ինքներս մեզ, ապա` համայնքը պաշտպանելու համար: Սկզբում մտածմունքի պահեր կան, բայց պատվաստումն անհրաժեշտ է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ափցիաուրին:

Սամցխե-Ջավախեթիի շրջանի ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին, քաղաքի քաղաքապետը և մարզպետարանի այլ ներկայացուցիչներ ներկա են գտնվել տարածաշրջանում առաջին չափաբաժինների բացման և պատվաստման գործընթացին:

Ամիրանաշվիլին այդ օրը խոսել է պատվաստումների կարևորության մասին. «Այս փուլում միակ միջոցն է վիրուսի դեմ պայքարելու համար: Մենք ծանոթացանք նաև պահեստավորման պայմաններին: Աստրազենեկա պատվաստանյութի համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար ստեղծված են բոլոր պայմանները»,- լրագրողներին ասել է շրջանի առաջին դեմքը:

Հաջորդ օրը ՝ մարտի 17-ին, պատվաստումը մեկնարկեց Բորջոմիի բժշկական կենտրոնում (պատվաստվել է 6 բժիշկ): Մարտի 18-ին Ախալցիխեում բացվեց AstraZeneca-ի հերթական ամպուլան: Այդ օրը պատվաստվել է նաև 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն, ով պատվաստումից մի քանի րոպե անց ունեցել է ծանր ալերգիկ ռեակցիա, հավանաբար, անաֆիլակտիկ ցնցում: Չնայած բժիշկների ջանքերին, նա հաջորդ օրը մահացավ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում: Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը՝ անզգուշությամբ մահվան հասցնելու հոդվածով: Զուգահեռաբար այդ հարցը ուսումնասիրում է Բժշկական կարգավորման գործակալությունը: Հատկանշական է, որ աշխարհում ոչ ոք չի մահացել նման բարդությունից (պատվաստանյութից հետո առաջացած անաֆիլակտիկ ցնցում):

Բուժքրոջ մահից հետո Առողջապահության նախարարությունը որոշում կայացրեց պատվաստում անցկացնել միայն բազմամասնագիտական կլինիկաներում, որտեղ նրանք ունեն վերակենդանացման բաժանմունքներ: Արդյունքում, Սամցխե-Ջավախեթիի վեց քաղաքապետարաններից միայն Ախալցիխեին և Ախալքալաքին թույլատրվեց անցկացնել կորոնավիրուսի պատվաստում: Չնայած դրան, մարտի 18-ից 31-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում ոչ մի բժիշկ չի պատվաստվել: Բժշկական հաստատությունները բացատրեցին, որ պատվաստանյութը բացելու համար անհրաժեշտ է 10 մարդ, բայց անհրաժեշտ քանակությունը հնարավոր չէ կուտակել ոչ Ախալքալաքում, ոչ էլ Ախալցիխեում: Ընդհանուր առմամբ, պատվաստումից հետո Սամցխե-Ջավախեթիում պատվաստվել է 26 բուժաշխատող (6-ը ՝ Բորժոմիում, 20-ը ՝ Ախալցիխեում):


Ինչու բժիշկները չեն պատվաստվում

Ախալցիխեի երկու բժշկական հաստատություններում աշխատող բժիշկների և բուժքույրերի մեծ մասը առաջին ալիքի ժամանակ վարալկել է կորոնավիրուսով: «Իմեդի» կլինիկայի և Ախալցիիխեի ուղեգիր հիվանդանոցի գրեթե բոլոր բժիշկները կորոնավիրուս տարել են, այդ ընթացքում վիրուսով մահացել է հինգ բժիշկ: Ընդհանուր առմամբ անհայտ է, թե քանի բժիշկ է ունեցել կորոնավիրուս, քանի որ կլինիկաները լրատվամիջոցների հետ չեն կիսվում այս տեղեկատվությամբ:

Բժիշկներն ասում են, որ պատվաստանյութը կընդունեն այն բանից հետո, երբ համոզվեն, որ նրանք այլևս օրգանիզմում հակամարմիններ չունեն:

«Ես ունեցել եմ կորոնավիրուս և այժմ չեմ կարող պատվաստվել, երբ համոզվեմ, որ օրգանիզմումս այլևս հակամարմիններ չունեմ, այդ ժամանակ էլ կպատվաստվեմ, հիմա ինձ անվտանգ եմ զգում», - ասաց բժիշկներից մեկը:

Նրանցից ոմանք էլ պատվաստվելու մասին որոշումը, Ախալցիխեում 28-ամյա բուժքրոջ մահվան պատճառով փոխել են. «Ճիշտն ասած վախենում ենք»:

Ի՞նչ է կարծում բնակչությունը

Կորոնավիրուսի պատվաստանյութի նկատմամբ հասարակության վերաբերմունքը խառն է: Մի մասը կարծում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը հաստատ կկատարի, մինչդեռ մյուս մասը դեռ չի կողմնորոշվել: Մարզում դեռ քիչ թվով մարդիկ կան, ովքեր կարծում են, որ կորոնավիրուս գոյություն չունի:

Բնակչության մի մասը բացասական էր վերաբերվում պատվաստանյութին նաև երիտասարդ բուժքրոջ մահից առաջ: «2021 թվականի փետրվարի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցման համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի պատվաստում ցանկացող մարդկանց թիվը նվազել է: Հարցվածների 53%-ը ասում է, որ չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ, մինչդեռ 35%-ը դեմ չէ:

Ըստ NDI- ի ՝ 2020 թվականի դեկտեմբերին անցկացված հարցումից հետո պատվաստվել ցանկացողների թիվը նվազել է 6 տոկոսով: Նախորդ ուսումնասիրության ընթացքում հարցված բնակչության 41%-ը նշել էր, որ պատվաստանյութ կստանա, եթե այն հասանելի լինի:

Ուշացա՞վ արդյոք տեղեկատվական արշավը

Վրաստանը մարտի 13-ից ստացել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ ՝ AstraZeneca և Pfizer, մինչև շաբաթվա վերջ կստանան նաև չինական ծագման պատվաստանյութ:

Կառավարության որոշմամբ ՝ առաջին փուլում բժշկական անձնակազմը պետք է պատվաստվեր, բայց պատվաստումներ ցանկացողների սակավության պատճառով պատվաստման գործընթացում ներգրավվել են 55 տարեկանից բարձր անձինք, դիալիզի հիվանդներն և օրգանների փոխպատվաստում անողները:

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան մարտի 23-ին կայացած ճեպազրույցում խոսել է բնակչության շրջանում բացասական տրամադրություններն ու անվստահությունը ցրելու տեղեկատվական արշավի անհրաժեշտության մասին:

«Տեղեկատվական արշավը հետզհետե թափ է հավաքում: Այս արշավը մենք սկսեցինք այն բանից հետո, երբ պատվաստանյութը իրականում մտավ երկիր: Սրա բացատրությունն այն էր, որ պատվաստումների առաջին խումբը կլիներ բժշկական անձնակազմը, որը բավականին լավ և խորը գիտելիքներ ունի պատվաստման գործընթացի օգուտների մասին, ինչպես նաև նրանք արդեն գիտեին, թե ինչ պատվաստանյութ կառաջարկեր նրենց ծրագիրը: Երբ մենք խոսում ենք տարեց խմբերի ներգրավման և պատվաստումների ծրագրի ընդլայնման մասին, տեղեկատվական արշավի խիստ ակտիվ լինելու միանշանակ անհրաժեշտություն կա: Տեղեկատվական արշավը ռազմավարություններից մեկն է: Համաձայն եմ, որ տեղեկատվական արշավի անհրաժեշտությունն ակնհայտ է, և այն փաստը, որ բնակչության կեսը չի վստահում պատվաստանյութին, զարմանալի չէ, և այդ պատճառով անհրաժեշտ է ակտիվ տեղեկատվական արշավ»,- բացատրել է նա:

Պատվաստանյութի նկատմամբ հասարակության անվստահությունը տարածվում է նաև ինտերնետում տարածված կեղծ տեղեկատվության պատճառով, ինչի համար անհրաժեշտ է մասնագետների կողմից ակտիվ և ճիշտ տեղեկատվական արշավ: Փաստ-մետրը փորձեց կապ հաստատել Ախալցիխեի հանրային առողջության կենտրոնի և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի համակարգողի հետ Վրաստան ներմուծվող պատվաստանյութի առավելությունների և դրա անհրաժեշտության մասին զրուցելու համար, բայց Փատի Խաբուլիանին և Նինո Զեդգինիձեն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Մեր ուղարկած հարցերը Սամցխե-Ջավախեթիի շրջանի վարչակազմը թողեց անպատասխան, իսկ աշխատակազմի ղեկավար Գիորգի Միքելաձեն բացատրեց, որ այս թեմայի շուրջ պետք է խոսեն ոլորտի մասնագետները:

Համաճարակի սկզբից մինչ օրս առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն համագործակցել տեղական լրատվամիջոցների հետ: Բացի տարածաշրջանում առկա խնդրից, ռազմավարական հաղորդակցության ձախողումը խնդիր է ամբողջ երկրում: Ռազմավարական հաղորդակցության ձախողման վերաբերյալ տե՛ս «Փաստ-մետրի» հոդվածը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ձեռնարկված միջոցառումները, պատվաստումների կարևորության և պատվաստված անձանց քանակի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ախալցիխեի հանրային առողջության կենտրոնի ֆեյսբուքյան էջում, ամբողջ տեղեկատվությունը բնակչությանը հասանելի է վրացերեն լեզվով, մինչ քաղաքապետարանում ապրում են էթնիկ հայեր, և նրանց մի մասը չի տիրապետում պետական լեզվին:

Այս փուլում Սամցխե-Ջավախեթիում ներդրվել է միայն AstraZeneca պատվաստանյութը, քանի որ տարածաշրջանում Pfizer-ի պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածք չկա:

AstraZeneca

AstraZeneca պատվաստանյութը մշակել է բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը: Ուսումնասիրող խումբը բաղկացած է Ջենների ինստիտուտից և «Օքսֆորդի պատվաստանյութերի խմբից»(Oxford Vaccine Group): AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութը Մեծ Բրիտանիայում զանգվածային օգտագործման համար հաստատվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին: AstraZeneca- ն շատ ավելի էժան է, քան մյուս հաստատված պատվաստանյութերը, և տեղափոխելը և պահելը համեմատաբար հեշտ է, քանի չի պահանջվում այն ցածր ջերմաստիճանի տակ պահել: Պատվաստանյութը ժամանակավորապես դադարեցվել է եվրոպական մի շարք երկրներում թրոմբոէմբոլիզմի դեպքերի պատճառով, այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Եվրոպական դեղերի գործակալությունն ավարտեց այս դեպքերի ուսումնասիրությունը և ասաց, որ դա անվտանգ է, եվրոպական երկրները վերսկսեցին պատվաստումը: Եվրոպական դեղերի գործակալությունը պարզել է, որ պատվաստանյութը կապված չէ արյան հյուսվածքի ավելացման ռիսկի հետ:

Պետք է նշել, որ թրոմբոէմբոլիկ բարդությունները ներառված չեն պատվաստանյութի հավանական կողմնակի ազդեցությունների ցուցակում: AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները կարող են լինել թեթև կամ միջին ծանրության: Պատվաստանյութի ընդհանուր կողմնակի ազդեցություններն են. ցավ ներարկման տեղում; մարմնի սարսուռ, հոգնածության զգացում և տաքություն: Սա բնորոշ է պատվաստանյութերին և վտանգ չի ներկայացնում առողջության համար: Շատ հազվադեպ դեպքերում կարող են առաջանալ ծանր ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում՝ անաֆիլակտիկ ցնցում:


Նման նորություններ

5663 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
16%
Սուտ
12%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող

բոլոր հոդվածներին