Ապատեղեկատվություն. Աշխարհում կեղծ պանդեմիա են հայտարարել

Վճիռ՝ կեղծ լուր

Facebook-ի օգտատեր Շորե Շանիձեն սոցիալական ցանցում գրառում է արել, որի համաձայն ՝ աշխարհում հայտարարվել է կեղծ համաճարակ: Ըստ Շանիձեի, համաճարակի ժամանակ բնակչության 5% -ը պետք է միաժամանակ հիվանդանա, այսինքն՝ վարակվի, իսկ այդ մարդկանց 10-20% -ը պետք է մահանա: Այսպիսով, Շանիձեն եզրակացնում է, որ համաճարակ չկա: Հետևաբար `պարետային ժամի, պատվաստանյութի կամ դիմակի կարիք չկա: Գրառման մեջ հնչեցված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և կեղծ լուր է:

Իրականում, ԱՀԿ -ն էպիդեմիա կամ պանդեմիա բառերի բացատրությունը չի հեռացրել կայքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիան սահմանվում է որպես «համաշխարհային համաճարակ, որը անցնում է միջազգային սահմանները և ազդում է բնակչության մեծ թվի վրա»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման մեջ որևէ հատուկ թվային սահման, որի դեպքում պանդեմիայի հայտարարումն օրինական է, չի արձանագրվում: Էպիդեմիան, իր հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվում է որպես «հանրությունում կամ տարածաշրջանում հիվանդության, առողջության հետ կապված հատուկ վարքի կամ առողջության հետ կապված այլ իրադարձություններ, որոնք ակնհայտորեն գերազանցում են ակնկալվող նորման»: Այս դեպքում հատուկ նշված են համայնքը, շրջանը և կոնկրետ ժամանակահատվածը, որում գրանցվում են դեպքերը: Պարզ ասած, էպիդեմիան, որպես կանոն իրավիճակ է, երբ հիվանդության տարածումը դառնում է անվերահսկելի, բայց այն, այս կամ այն երկրում, միևնույնն է ընթանում է տեղական մակարդակում: Պանդեմիան նոր հիվանդության «գլոբալ տարածում» է: Այլ կերպ ասած, «պանդեմիան անձնագիր ունեցող էպիդեմիան է և ճանապարհորդում է»:

Շոր Շանիձեի կողմից մեջբերված էպիդեմիայի բացատրությունը՝ «Էպիդեմիայի ժամանակ միաժամանակ մի օրում հիվանդացաղ այնսինքն՝ վարակված պետք է լինի բնակչության 5% և այս հիվանդացածներից 10-20% մահացած»,ԱՀԿ-ի կամ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) էջում չկա: Նմանատիպ տեղեկություն հասանելի է միայն ru.wikipedia.org կայքում, որում ասվում է, որ «առօրյա կյանքում էպիդեմիլոգիական բարիերը համարվում է տարածքի բնակիչների 5% -ը, կամ երբեմն էլ ՝ ցանկացած սոցիալական խմբի 5% -ի հիվանդություն»: 10-20% մահացության մակարդակը, կրկին նշված է Վիքիպեդիայի հոդվածում, այս անգամ էլ՝ իսպանական գրիպի վերաբերյալ. «Իսպանական գրիպը սպանեց մոտ 50-100 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության 2,7-5,3% -ը, ինչը թույլ է տալիս մեզ համարել այս համաճարակը մարդկության պատմություն ամենամեծ աղետներից մեկը: Վարակվածների մահացությունը կազմել է 10-20% »: Հետեւաբար, Շորե Շանիձեի առաջարկած էպիդեմիայի բացատրությունը հիմնված չէ պաշտոնական աղբյուրների վրա:

Չնայած ԱՀԿ-ն չունի հատուկ թվային շեմ, որի հատումով պանդեմիա հայտարարելը օրինական է, այն մշակել է պանդեմիայի ահազանգման վեց աստիճանային փուլեր (WHO phase of pandemic alert for Pandemic), ըստ որի` պանդեմիա հայտարարելը նպատակահարմար է, եթե նոր վիրուսը վեցերորդ փուլին է մոտենում: Վիրուսի առաջին փուլը արձանագրվում է միայն կենդանիների առկայությամբ և չի տարածվում մարդկանց վրա: Ինչ վերաբերում է հինգերորդ փուլին, ապա այն բնութագրվում է մարդուց մարդուն փոխանցմամբ և լայն տարածումով (ԱՀԿ-ի կողմից ուսումնասիրված առնվազն երկու երկրներում): Վեցերորդ փուլում վիրուսը արագորեն տարածվում է և, բացի հինգերորդ փուլում հայտնաբերված երկրներից, բացի մեկ այլ տարածաշրջանից, ներառում է առնվազն մեկ ՝ԱՀԿ-ի կողմից ուսումնասիրված երկիր:

Ի սկզբանե, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խուսափում էր նոր կորոնավիրուսը (Covid-19) պանդեմիա հայտարարելուց, քանի որ կազմակերպությունում կարծում էին, որ վիրուսը տարածվում է տեղական մակարդակով՝ Չինաստանում, Կորեայում, Իրանում և Իտալիայում, և բոլորը կապված են առաջին աղբյուրի հետ: Այնուամենայնիվ, արդեն 2020 թ.-ի մարտի 11-ին, երբ աշխարհի 114 երկրներում գրանցվեց ավելի քան 118,000 վարակ և 4229 մահվան դեպք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց Covid-19 համաճարակ: Վիրուսի փաստերը մարտի 11-ի դրությամբ գրանցվել են երկրի բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայից): Միևնույն ժամանակ, դեպքերի ընդհանուր թվի 90% -ը դիտվել է վերը նշված 4 վայրերում (Չինաստան, Իտալիա, Իրան, Հարավային Կորեա):

Պանդեմիա հայտարարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին կոչ արեց ավելի մեծ ուշադրություն դարձնել վիրուսին: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսի կոչը նույն բովանդակությունն ուներ. «Ակտիվացրեք ու բարձացրեք արտակարգ միջոցների կիրառումը, Շփվեք ձեր ժողովրդի հետ ռիսկերի մասին և պաշտպանվեք վիրուսից: Գտեք, մեկուսացրեք և բուժեք բոլոր հիվանդներին, ովքեր ունեն COVID-19, և հետազոտեք նրանց հետ կապ ունեցող անձանց: Պատրաստեք հիվանդանոցներն ու լրացուցիչ ուսուցում տրամադրեք բուժաշխատողներին: Բոլորս պետք է հոգ տանենք միմյանց մասին »:

«Երբ ԱՀԿ-ն համաճարակ է հայտարարում, դա նշանակում է, որ խնդրում է ավելի շատ մոբիլիզացվել և կրկնում, որ ախտանիշները չի կարելի անտեսել», - ասում է պրոֆեսոր Մերի-Լուի Մաքլաուզը ՝ վարակի վերահսկման փորձագետ, ով աշխատում էր որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական: «Այս փուլը կապված է նաև ֆինանսների մոբիլիզացման հետ, որպեսզի երկրները միասին կարողանան հաղթահարել սպառնալիքները»:

Սրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Healthfeedback.org- ը, նոր կորոնավիրուսը, բացի աշխարհում տարածվելուց, տարբեր աշխարհագրական շրջաններում մահացության զգալի աճ է առաջացրել: Համեմատելով 2020 թվականին բոլոր պատճառներով մահվան դեպքերի քանակը նախորդ տարիների միջին մահացության հետ, ցույց է տալիս, որ 2020 թվականին ՝ տարբեր երկրներում, ինչպիսիք են Էկվադորը, Միացյալ Թագավորությունը և Ռուսաստանը, մահացության չափազանց շատ բարձր տվյալներ կան: Ուստի սխալ է ասել, որ Covid-19 վիրուսի տարածումը չի համապատասխանում համաճարակային դասակարգմանը: Վերոգրյալի հիման վրա աշխարհում համաճարակը հայտարարվեց միանգամայն օրինական պատճառներով:

Գրառումը ներկայացնում է նաև այն կարծիքը, որ, քանի որ աշխարհում այսպես կոչված «կեղծ համաճարակ» է հայտարարվել, պատվաստանյութերի և դիմակների մասին խոսելն անիմաստ է: Իրականում, ինչպես արդեն նշվեց, աշխարհն իսկապես համաճարակի առաջ է: 2021 թվականի ապրիլի 26-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 147,801,542 դեպք, որտեղից առողջացել է 125,352,400-ը, մահացել է 3,122,712-ը: Այսպիսով, համաճարակն ավարտելու միակ միջոցը դիմակների կիրառումն է բնակչության պատվաստումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն ՝ բժշկական դիմակը կարող է կանխել վիրուսի տարածումը, ինչպես նաեւ պաշտպանել մարդկանց վարակներից: Պատվաստումը ուղղակիորեն պաշտպանում է մարդուն վիրուսից վարակվելուց, ինչպես նաև թույլ է տալիս օրգանիզմին վարակվելու դեպքում հեշտությամբ պայքարել վիրուսի դեմ:

Հետևաբար, գրառման մեջ տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ աշխարհում կեղծ համաճարակ է հայտարարվել, կեղծ է: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ դիմակ կրելը և Covid-19 պատվաստանյութերը համաճարակն ավարտելու հիմնական տարրերն են:

-----------------------------------------------------------------------------------------------------------

Հոդվածը պատրաստվել է Facebook-ի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Համաձայն վճռի `Facebook- ը կարող է կիրառել տարբեր սահմանափակումներ - տե՛ս համապատասխան տեղեկատվությունը այս հղումով: Նյութն ուղղելու և վճիռը բողոքարկելու մասին տեղեկությանը ծանոթանալ հնարավոր է այստեղ:


Նման նորություններ

5366 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող