Ապատեղեկատվություն. Պաշտոնյաները պատվաստվում են ոչ թե պատվաստանյութով, այլ վիտամինային լուծույթով

Վճիռ. Կեղծ լուր

Մայիսի 17-ին Դավիթ Գիորգոբիանին ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Ekaterine Elene-ի գրառման նկարն էր հրապարակել: Նյութի հեղինակը պնդում է, որ առողջապահության ոլորտը տեղեկատվություն է տրամադրել, իբրև պաշտոնյաներն իրականում պատվաստված են ոչ թե պատվաստանյութով, այլ պատվաստանյութի նման սրվակում պարունակվող վիտամինների լուծույթով: Սրվակի վրա փակցված է պատվաստանյութի պիտակը: Ըստ ապատեղեկատվությունը տարածողի ՝ հասարակության պատվաստանյութերի վերաբերյալ գոյություն ունեցող կասկածներն այս ճանապարհով են ցրում, իսկ իրականում նրանք չեն պատվաստվում:

Այս տեղեկությունն իրենից ապատեղեկատվություն է ներկայացնում: Վրաստանում, ինչպես նաև մնացած երկրներում, պատվաստումներն իսկապես իրականացվում են, և դրա նպատակն է վերջ դնել կորոնավիրուսի համաճարակին: Դավադրության տեսությունները սոցիալական ցանցում տարատեսակ տեսքով են տարածվում ՝ պատվաստանյութի սրվակի մեջ երբեմն սատանայի օղակներ են փնտրում, երբեմն ՝ պարզապես վիտամիններ:

Իրականում, պատվաստանյութը բժշկության հիմնական ձեռքբերումներից մեկն է: Պատվաստումը հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է: Ըստ ԱՀԿ-ի՝ ամեն տարի պատվաստումը կարող է փրկել 2-3 միլիոն մարդու կյանք: Եթե պատվաստումների մասշտաբներն ամբողջ աշխարհում աճեին, հավելյալ 1.5 միլիոն մարդ կփրկվեր:

Պատվաստումը միլիոնավոր մարդկանց պաշտպանում է լուրջ հիվանդություններից և մահերից, ինչպիսիք են `պոլիոմիելիտը, կարմրուկը, կապույտ հազը, տետանուսը, դիֆթերիան, ջրծաղիկը, խոզուկը, կատաղությունը, հեպատիտ B-ն, գրիպը և այլն: Նաև, պատվաստումը ներկայումս հանդիսանում է կորոնավիրուսի համաճարակն ավարտելու և այդպիսով շատ կյանքեր փրկելու հիմնական գործիքը:

Պատվաստումների կարևորության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Փաստ-մետրի» հոդվածները.

• Ինչո՞ւ է պատվաստումը կարևոր:

• Պատվաստանյութերի միջոցով փրկված կյանքը Վրաստանում և աշխարհում

COVID-19- ի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին՝ մարտի 13-ին բրիտանա-շվեդական «Աստրազենեկայի» 43.200 չափաբաժին ստանալուց հետո: Մարտի 30-ից 65 տարեկանից բարձր բնակչությունը հնարավորություն ունեցավ պթատվաստվել նաև Pfizer պատվաստանյութով: 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը մայիսի 4-ից սկսվեց չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով: Բացի այդ, ապրիլի 30-ին Վրաստանը Չինաստանից որպես մարդասիրական օգնություն ստացավ «Սինովակ» պատվաստանյութի 100 000 չափաբաժին, չնայած գրանցումը դեռ չի սկսվել: Վրաստանում գործող բոլոր երեք պատվաստանյութերը լիազորված ու ճանաչված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի (NCDC) տվյալների համաձայն, այս պահին (մայիսի 18) ընդհանուր առմամբ 93305 մարդ պատվաստվել է COVID-19 պատվաստանյութով:

Երկրում պատվաստումների գործընթացը մասսայականացնելու համար որոշ հասարակական գործիչներ և հայտնիներ COVID-19 պատվաստանյութով պատվաստվեցին ուղիղ եթերում: Օրինակ ՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ուղիղ եթերում պատվաստվել է մարտի 15-ին ՝ COVID-19 պատվաստանյութով: Պաատա Իմնաձեից հետո պատվաստվեցին Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան և ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն: Մարտի 18-ին Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ հեռարձակումով պատվաստվեց կորոնավիրուսի պատվաստանյութով և կոչ արեց բնակչությանը պատվաստանյութեր ընդունել (տե՛ս «Փաստ-մետրի» հոդվածները. հղում 1, հղում 2):

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, կարելի է ասել, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դանդաղ բարելավվում է: «Հիմա մենք մոտենում ենք պիկին, կարելի է ասել, որ այն աստիճանաբար բարելավվում է, բայց մահացության նման լուրջ ցուցանիշը, ցավոք, դեռ բարձր մակարդակի վրա է, ուստի պետք է փորձենք հետևել բոլոր առաջարկություններին և մայիս ամիսը ինչ-որ կերպ հանդարտ անցնել», - նշեց Ամիրան Գամկրելիձեն:

---------------------------------------------------------------------------------------------

Հոդվածը պատրաստվել է Facebook-ի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Կախված վճռից `Facebook-ը կարող է կիրառել տարբեր սահմանափակումներ - տե՛ս համապատասխան տեղեկատվությունը այս հղումով: Նյութը շտկելու և վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվության համար տե՛ս այս հղումը:


Նման նորություններ

5417 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող