Կեղծ լուր․ Ադրբեջանցիները մտել են Եռաբլուր

Վճիռ՝ կեղծ լուր

Հունիսի 12-ից մեդիադաշտում տարածվում է տեսանյութ՝ Եռաբլուր պանթեոնից՝ կից գրառումով, թե ադրբեջանցիները մտել են Եռաբլուր և գռեհիկ երաժշտություն միացրել։ Տեղեկությանը կեղծ է, տեսանյութի բնօրինակը հրապարակվել էր դեռևս ամիսներ առաջ՝ մարտի 14-ին ինստագրամի հայկական տիրույթում՝ haykakan.top էջի կողմից։ Հետագայում մյուս հարթակներում (կայքեր, ինստագրամի ադրբեջանական էջեր) հրապարակված տեսանյութը պարզապես մոնտաժի է ենթարկվել, փոխվել է դրա երաժշտությունը, կրճատվել է տևողությունն ու ներկայացվել սխալ կոնտեքստով։

Ինչպես տարածվեց լուրը

Մարտի 14-ին haykakan.top ինստագրամյան էջը հրապարակել էր տեսանյութ՝ արված Եռաբլուրի ճանապարհից, որում երևում էր հսկայական պանթեոնի մի հատված։ Տեսանյութն արվել էր ընթացքի մեջ գտնվող մեքենայից, հրապարակված տեսանյութն ուղեկցվում էր հայերեն երգով։

Մայիս 6-ին տեսանյութի խմբագրված տարբերակը՝ ուղեկցող ադրբեջանական երաժշտությամբ, տարածվեց ինստագրամի ադրբեջանական տիրույթում։ Այն հրապարակել էր canmusici էջը։ Օրեր անց՝ մայիսի 12-ին, ֆեյսբուքում սկսեց տարածվել տեսանյութի մոնտաժված տարբերակը՝ «Ադրբեջանցիները մտել են Եռաբլուր և գռեհիկ երաժշտություն միացրել» գրառումով։ Ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ipress.am կայքն էր։

Այսպիսով, ուսումնասիրելով տեսանյութի տարածման նախապատմությունը, հասկանում ենք, որ այն ենթարկվել է խմբագրման, որից հետո հրապարակվել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ և հրապարակվել ադրբեջանական էջերում։ Մոնտաժված տեսանյութը հետագայում տարածվել է հայկական սունկ կայքերում՝ կեղծ գրառումով, թե ադրբեջանցիները եղել են Եռաբլուրում։

-----------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5414 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող