Բեռնվում է

Սխալ տեղեկություն․ Ալիևը զարմանում է, որ հայերը ընտրեցին Փաշինյանին

Վճիռ․ սխալ տեղեկություն

Հունիսի վերջին՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր անց Ֆեյսբուքի և Ինստագրամի հայկական տիրույթում տարածվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իբր Հայաստանի արտահերթ ընտրությունների արդյունքները ծաղրող ելույթի տեսանյութը։

Տեսանյութը Ֆեսբուքում տասնյակ հազարավոր դիտումներ հավաքեց (տես օրինակները՝ հղում 1, հղում 2, հղում 3) և տարածվեց նաև Ինստագրամում։

Տեսանյութը սակայն հին էր, իսկ դրա բովանդակությունը սխալ էր ներկայացվում հայ օգտատերերին։

Տեսանյութը հին էր

Տարածվող հրապարակումներում օգտատերերը պնդում էին, թե Ալիևը գոհ է Հայաստանի ընտրությունների արդյունքից, քանի որ սպասում էր ուժեղ հակառակորդի՝ Քոչարյանին, իսկ ընտրվեց թույլը՝ Փաշինյանը։

Սակայն նշված տեսանյութը նկարահանվել է ոչ թե Հայաստանի ընտրություններից հետո, այլ շուրջ մեկ ամիս առաջ, երբ Ալիևը այցելել էր Աղդամի շրջան։ Աղդամում Ալիևի ելույթը դիտելիս ակնհայտ է դառնում, որ երկու տեսանյութերը նույն հանդիպումի ժամանակ են արված։

Սոցցանցերի ադրբեջանական հատվածում այս տեսանյութը տարածվում էր դեռ մայիսին (հղում 1, հղում 2, հղում 3

Տեսանյութի բովանդակությունը մանիպուլացված էր

Տարածվող գրառումներում տեսանյութը սխալ էր թարգմանված։ «Ինչպես կարող էին նրանք այսքանից հետո Փաշինյանին ընտրել հասկանալի չէ», իբր Ալիևի խոսքերն էր մեջբերում Ինստագրամի օգտատերը։

Սակայն Ադրբեջանի նախագահի խոսքում նման արտահայտություն չկա։ Իրականում Ալիևը խոսում է Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին և ասում, թե չգիտի, թե նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարության որ կողմում է Փաշինյանը ստորագրել։ Հայաստանի ընտրությունների արդյունքների մասին տեսանյութում խոսք չկա։

Այսպիսով, արտահերթ ընտրություններից հետո տարածվող տեսանյութը հին էր․ այն արվել էր մայիսին, երբ ընտրությունները դեռ տեղի չէին ունեցել։ Հետևաբար՝ այն չէր կարող պատմել ընտրությունների արդյուքների մաին։ Ավելին՝ օգտատերի կողմից Ալիևին վերագրվող արտահայտությունը տեսանյութում չի հնչում։

--------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

4562 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
28%
Ճշմարտություն
18%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%
Մանիպուլյացիա
9%
Կիսով չափ ճշմարտություն
7%

Ամենաընթերցվող