Մանիպուլյացիա․ Քիչ առաջ որոշում ընդունվեց, որ կենսաթոշակները կբարձրանան

Վճիռ․ մանիպուլյացիա

Հուլիսի 16-ին տեղեկություն տարածվեց, թե կենսաթոշակները բարձրանում են՝ Ազգային ժողովի կողմից «որոշումը ընդունվեց քիչ առաջ»։

Տեղեկությունը հին էր․ կենսաթոշակների մասին նշված որոշումը ընդունվել էր 2019 թ․, իսկ այժմ կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծ կառավարությունը չունի։

Հին լուրը պարբերաբար տարածվում էր սունկ կայքերում

Կենսաթոշակների բարձրացման մասին տեղեկությունը պարբերաբար հայտնվում է սունկ (քլիքբեյթ) կայքերում որպես սենսացիոն նորություն։

Ահա այս թեմայով վերջին ամիսներին հրապարակված հոդվածների միայն մի քանի վերնագիր․

Ապրիլի 1՝ «Uպшuված լուր թпշակառուների համար. Թпշակները կբшրձրանան. Որпշումը ընդпւնվեց քիչ առաջ»

Մայիսի 8՝ «ՎԵՐՋԱՊԵՍ․ «Նպшստներն ու թпշակները միանգամից կբшրձրանան անհшվատալի 16000...»

Հուլիսի 16՝ «Տեղեկացնենք բոլորին․ Որпշումը ընդпւնվեց քիչ առաջ․ Թпշակները կբшրձրանան»

Բոլոր այս հրապարակումները վերաբերում են 2018-2019 թթ․ քննարկվող կենսաթոշակների և նպաստների չափսի վերանայմանը։ Օրինակ՝ 2021 թ․ հունիսի 28-ին հրապարակված այս հոդվածը մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը վերջինս արել էր դեռ 2018-ի նոյեմբերին։ Մեկ այլ՝ ամենաթարմ օրինակում խոսքը գնում է 2019-ին ԱԺ-ում քննարկվող նախագծի մասին։

Բոլոր նշված դեպքերում կայքերը ընթերցողին հստակ չեն հայտնում, որ տեղեկությունը հին է։ Ավելին՝ վերագրերի սենսացիոն տոնայնությունը ստեղծում է տպավորություն, թե խոսքը գնում է կենսաթոշակների վերաբերյալ ընդունված նոր որոշումների մասին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը media.am-ի և factcheck.ge-ի հետ զրույցում հաստատեց, որ կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծ այժմ նախարարությունը չունի։

Այսպիսով՝ մի շարք սունկ (քլիքբեյթ) կայքեր պարբերաբար հրապարակում են լուր կենսաթոշակների բարձրացման մասին՝ չբացատրելով, որ այս լուրերը հին են և վերաբերվում են 2019 թ․, այլ ոչ թե այս տարի կատարված կենսաթոշակների բարձրացմանը։

----------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5407 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող