Մանիպուլյացիա․ Հայ զինվորները ադրբեջանցու են գերեվարել

Վճիռ․ մանիպուլյացիա

Հուլիսի 24-ին ֆեյսբուքյան սունկ (քլիքբեյթ) էջերը պնդեցին, թե «Հայ զինվորները ադրբեջանցու են գերեվարել»։ Տարածվող հոդվածները պարունակում էին տեսանյութ, որտեղ երևում էր ենթադրյալ գերեվարումը։

Գրառումները լայնորեն տարածվոցին Ֆեյսբուքում։ Այսպես՝ «ՇՏԱՊ» էջի գրառումը հավանեցին ավելի քան 1,300 անգամ, «Ես ՀԱՅ եմ» էջի գրառումը՝ 1,000 անգամ։

Թեև «ՇՏԱՊ» էջը հոդվածում նշել էր, որ հայտնի չէ տեսանյութի նկարահանման ամսաթիվը, սակայն գրառումների մեծ մասում չկար հիշատակում այն մասին, որ տեսանյութը իրականում հին էր։

Հետադարձ որոնման InVid գործիքի օգնությամբ կարելի է պարզել, որ նույն տեսանյութը տարածվում է համացանցում ամիսներ շարունակ։ Սունկ կայքերը և սոցցանցերի օգտատերերը դրանով կիսվում էին դեռ ապրիլին (հղում 1, հղում 2), ինչպես նաև ավելի վաղ՝ փետրվարի սկզբին (հղում 1, հղում 2, հղում 3

Այս լուսանկարում, օրինակ, երևում է նույն տեսանյութը՝ տարածված փետրվարի 7-ին։ Դրանից մոտ տաս օր առաջ՝ հունվարի 28-ին Արմենպրես լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին է փոխանցվել մեկ գերեվարված զինծառայող։

Media.am-ին և Factcheck.ge-ին չհաջողվեց գտնել որևէ հայտարարություն այն մասին, որ հուլիսի 24-ին կամ դրա նախորդող օրերին Հայաստանը ադրբեջանցի զինծառայող է գերեվարել։

Այսպիսով՝ սունկ կայքերում հուլիսի վերջին հրապարակված տեսանյութը հին է․ այն համացանցում տարածվում է առնվազն 2021-ի փետրվարից։

--------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5420 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող