Անիվարդ Մոսոյան. 2020թ կբացվի մասնագիտական կրթական հաստատություն

Վճիռ. Չի կատարվել

Ամփոփում

Անիվարդ Մոսոյանը որպես քաղաքապետ է ընտրվել 2017թ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում: «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանի նախընտրական ծրագրի կրթության սյունակում նշված էր, որ Նինոծմինդայում մասնագիտական կրթական հաստատություն կստեղծվի:

Չնայած ընտրական ծրագրում գոյություն ունեցող վերոնշյալ կետին, մասնագիտական հաստատություն բացելու խոստումը Մոսոյանը չի հնչեցրել քաղաքապետ լինելու ընթացքում:

Նինոծմինդայում մինչ այսօր մասնագիտական կրթական հաստատություն չի բացվել, չնայած դրա կարիքն իրականում կա: Տեղացիները քոլեջում սովորելու նպատակով ստիպված են լինում Թբիլիսի տեափոխվել, ինչը լրացուցիչ ծախսերի հետ է կապված ու ինչի հնարավորությունը ոչ բոլորն ունեն:

Ելնելով այստեղից, քաղաքապետի ընտրական ծրագրում նշված խոստումը, կապված մասնագիտական կրթական հաստատության բացման հետ, չի կատարվել:

Վերլուծություն

Նինոծմինդայի գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի նախընտրական ծրագրի կրթության սյունակում գրված էր. «Անհրաժեշտությունների ուսումնասիրության հիմքով մշակված երկրի մասշտաբով նոր մասնագիտական կրթական հաստատության հիմնման ծրագրի համաձայն, 2020 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կստեղծվի մասնագիտական կրթության և կամ վերապատրաստման հնարավորություն՝ կբացվի մասնագիտական կրթական հաստատություն անկախ իրավաբանական անձի կամ արդեն գոյություն ունեցող իրավաբանական անձի մասնաճյուղի տեսքով: Մունիցիպալիտետում մասնագտական կրթություն ստանալու հնարավորության ստեղծումը հիմնվում է մասնավոր սեկտորի հետաքրքրման ու աշխատանքի տեղավորման հեռանկարների գոյության վրա»:

Անիվարդ Մոսոյանի ընտրական ծրագրում ենթադրվում է, որ Մասնագիտական կրթական հաստատությունը պետք է հիմնվեր 2013-2020 թվականին մասնագիտական կրթության բարեփոխումների ռազմավարական գործողության ծրագրի շրջանակներում: Բարեփոխումների գործողության ծրագրում շրջանների հետ կապված մանրամասն գրված է՝ «Մասնագիտական կրթության բազմակողմանի հնարավորության ստեղծմանը կհետևի կրթություն ստանալ ցանկացողների քանակի աճ, ինչը հնարավոր է ապահովել լրացուցիչ կրթական հաստատությունների ստեղծմամբ, հատկապես շրջաններում: Որակյալ կրթության ապահովումը պահանջում է նյութական-տեխնիկական հիմքի բարելավման գործնական հմտություններ մշակելու համար»:

Հատկանշական է, որ փաստաթղթում նշված չէ, մասնագիտական հաստատության բացումը լրացուցիչ կոնկրետ ո՞ր շրջանում էր պլանավորվում:

2019 թ մասնագիտական կրթության ռազմավարության հաշվետվության համաձայն, 2019թ նոր վայրերի զարգացման նպատակով (Ախալքալաք, Բորջոմի, Մառնեուլ, Ծկղալտուբո, Խաշուրի, Չոխատաուրի, Գորաբերեժոուլի, Կասպի, Շուախեվի) աշխատանքը շարունակվում էր:

Ախալքալաքիում գործող Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանին կից գոյություն ունեցող բազմապրոֆիլ մասնագիտական քոլեջի հիմնման որոշումը 2019 թվականին է կայացվել, իրականացվել է չգործարկվող շենքերից մեկի վերանորոգում և մեկնարկել է ուսանողների ընդունելությունը: 2021 թվականին քոլեջում ուսումնական 5 ծրագրի ընդունելություն է հայտարարվել:

2020թ Մասնագիտական կրթության ռազմավարության հաշվետվությունում կարդում ենք, որ ենթակառուցվածքային նախագծերը ( նոր վայրերի կառուցում և գոյություն ունեցող շենքերի վերանորոգոմ) հետևյալ շրջաններում է իրականացվել. Շիդա Քարթլի շրջանում, Կասպիի մունիցիպալիտետում 200 ուսանողի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ քոլեջ է կառուցվել, Գուրիայի շրջանում, Գորաբերեժոուլի գյուղում ավարտվել է «Հորիզոնտ» քոլեջի մասնաճյուղի կառուցումը, Ռուսթավիի «Մոդուս» քոլեջի նոր մասնաշենքը Մառնեուլիում 2021 թվականից 150 ուսանող կընդունի, ավարտվել է գոյություն ունեցող ուսումնական շենքերի վերանորոգումը Թելավիում, Քոբուլեթիում և Քութայիսիում, Խաշուրիի Բորջոմիի, Ծկղալտուբոյի, Լանչխութիի մունիցիպալիտետներում նոր շենքերի կառուցման ուղղությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Սրա հետ մեկտեղ, Մոսոյանի ընտրական ծրագրում նշված է, որ ծրագրվում էր «Մասնագիտական կրթության և կամ վերապատրաստման հնարավորություն»: Վերապատրաստման հետ կապված, Կրթության նախարարության 2020թ հաշվետվության մեջ գրված է «Պետական ֆինանսավորման քաղաքականության համաձայն, շարունակվել է կարճաժամկետ ուսուցման և վերապատրաստման ծրագրով ընդունված մասնակիցների լիարժեք կամ մասամբ ֆինանսավորումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Նրանց քանակը 2020 թվականին կազմել է 1224՝ 18 պետական, 1 մասնավոր կրթական հաստատությունում և 4 ոչ կրթական հաստատությունում: Հաշվետվական շրջանում 632 մասնակից արդեն ավարտել է ուսումնական գործընթացը: Ֆինանսավորված ծրագրերը Թբիլիսիում, Շիդա և Քվեմո Քարթլիում, Աճարայի, Կախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի, Սամցխե Ջավախեթիի, Սամեգրելո- Զեմո Սվանեթիի և Իմերեթիի շրջաններում են իրականացվել»: Այս կետում կոնկրետացված չէ, թե Սամցխե-Ջավախեթիի շրջանից ներկայացված մասնակիցներից մասնավորապես քանիսն են եղել Նինոծմինդայի մունիցիպալիտետից:

Ինչ վերաբերում է մասնագիտական կրթական հաստատությունների ստեղծման ու հետագա աշխատանքի դասավորման նպաստման անհրաժեշտությանը, ներքևում ներկայացված են 2018-2019 թվականների մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների վերաբերյալ՝ Վրաստանի Ֆերմերների ասոցացիայի կողմից Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համար պատրաստած հաշվետվության (TracerStudy) արդյունքները: Հետազոտության համաձայն, մասնագիտական աշխատանքի դասավորման ամենաբարձր ցուցանիշը Սամցխե-Ջավախեթիի շրջանում է արձանագրվում (86%)

Աղյուսակ N2 Աշխատանքի դասավորման տվյալները շրջաններում

Աղբյուր՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիա

Սամցխե Ջավախեթիի շրջանում Ախալքալաքի մասնագիտական կրթական հաստատությունից հետո հայտարարվեց նաև Բորջոմիի քոլեջի հիմնման մասին:

Ինչ վերաբերում է Նինոծմինդայում մասնագիտական կրթական հաստատության հիմնման անհրաժեշտությանը, «Փաստ մետրի» հետ զրույցում Նինոծմինդայի բնակիչ երիտասարդները հայտարարում են, քոլեջներում սովորելու նպատակով ստիպված են լինում Թբիլիսի տեղափոխվել ու այնտեղ սովորել: Համապատասխանաբար, ոմանք մայրաքաղաքում տան վարձ վճարելու և կենցաղային ծախսերի հնարավորություն չունեն, իսկ տեղական քոլեջում սովորելու հնարավորությոլւնից զուրկ են:

Հատկանշական է, որ տեղացիների մի մասը տեղյակ չէ, որ քաղաքապետի նախընտրական ծրագրում մասնագիտական կրթական հաստատության հիմնման մասին խոստում գոյություն ուներ, ինչը զարմանալի չէ: Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս հարցի շուրջ հանրային քննարկում չի եղել: Քաղաքապետի ֆեյսբուքյան էջում միակ հրապարակումը, որտեղ մասնագիտական վերապատրաստում արտահայտությունն է հիշատակվում, Ժվանիայի դպրոցի ներկայացուցչի կողմից մասնագիտական կրթության անհրաժեշտության մասին կազմած պրեզենտացիան է:

Քննարկված նյութի հիման վրա, «Փաստ մետրի» եզրակացությամբ, Անիվարդ Մոսոյանի խոստումը չի կատարվել:


Անհատներ

Նման նորություններ

5671 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
16%
Սուտ
12%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող

բոլոր հոդվածներին