• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ախալքալաքիում բռնած թափառող շներին տեղափոխում են Օզուրգեթի. Ախալքալաքիի մունիցիպալիտետում կենդանիների կացարան չկա

Ախալքալաքիում բռնած թափառող շներին տեղափոխում են Օզուրգեթի. Ախալքալաքիի մունիցիպալիտետում կենդանիների կացարան չկա

Տարիներ շարունակ Ախալքալաքիում անօթևան շների խնդիրը մնում է անլուծելի

25/08/2021
Թերթ Ֆակտ-մետր
Թերթ Ֆակտ-մետր
Facebook Linkedin Twitter Print

Տարիներ շարունակ Ախալքալաքիում թափառող շների խնդիրն անլուծելի է մնում: Անվտանգ տեղաշարժն անհնար է նույնիսկ քաղաքի կենտրոնական հատվածում, տեղում արձանագրվել են շների կողմից մարդկանց վրա հարձակվելու ու կծելու դեպքեր ևս:

Գյուղերում իրավիճակը շատ ավելի լուրջ է: Բնակչությունը նշում է, որ շները շատ ագրեսիվ են, իսկ տեղական իշխանության կողմից այս ուղղութամբ ծախսված ռեսուրսն արդյունավետ չէ:

Ախալքալաքիի մունիցիպալիտետի վերջին տարիների բյուջեի ծրագիրներում, տեղ է գտել թափառող կենդանիների խնդիրների լուծման նպատակով մունիցիպալիտետի տարածքում հսկողությունից դուրս գտնվող շներին կացարան  տեղափոխելու (հարկ եղած դեպքում էվթանազիա իրականացնելու և կենդանուն հուղարկավորելու) ծառայություն: Մինչև 2021թ նշված  ծառայության համար բյուջեում առանձին ֆինանսավորում չի եղել: Օրինակ,  2020 թ, թափառող կենդանիների խնդրի լուծման  նպատակով գումար է հատկացվել տեղական բյուջեի պահուստային հիմնադրամից: Այս տարի, բյուջեում արված փոփոխությունների արդյունքում, շներին բռնելու և կենդանիներին ապաստարան տեղափոխելու համար 26 000 լարի է սահմանվել: 

Ինչն ամենակարևորն է, Ախալքալաքիում  կենդանիների կացարան չկա: Այդ պատճառով տեղում բռնած կենդանիները տեղափոխվում են Օզուրգեթիի կացարան, որտեղ էլ կենդանիներին պայմանագրով սահմանված ծառայություն են մատուցում: Սրանից հետո, անտուն կենդանիներին դարձյալ վերադարձնում են Ախալքալաքի: 

«Փաստ-մետրը» հետաքրքրվել է, թե Ախալքալաքիի մունիցիպալիտետը վերջին տարիներին  ծառայությունը ստանալու համար ի՞նչ ընկերությունների հետ է համագործակցել ու պայմանագրեր կնքել: 

Աղյուսակ 1. Ախալքալաքիի մունիցիպալիետի բյուջեից թափառող կենդանիներին ապաստարան տեղափոխելու ծառայություն ձեռք բերելու նպատակով կազմված պայմանագրերի արժեքը, լարիով

                                                                      Աղբյուր՝ պետական գնումների գործակալություն

Հաշվետվական շրջանում բյուջեից, կենդանիներին բռնելու և կացարան տեղափոխելու նպատակով, ընդհանուր առմամբ 113 461 լարի արժողությամբ պայմանագրեր են կազմվել: Այս գումարն անօթևան կենդանիների խնդիրների լուծման համար շատ քիչ է և իրականում խնդիրը չի էլ լուծվում: Հատկանշական է նաև այն, որ պայմանագրային ծառայություն հատկացնելը որոշակի բարդությունների հետ է կապված, քանի որ մեկ մունիցիպալիտետից մյուսը տեղափոխվելը, կենդանիներին տեղափոխելն ու վերադարձնելը բնական միջավայր, շատ ժամանակ է պահանջում: Օրինակ, ՍՊԸ «Վեքտրան» պարտականություններն ընդհանրապես չի կատարել, ինչի պատճառով էլ Ախալքալաքիի քաղաքապետարանը դադարեցրել է պայմանագիրը: 

Ախալքալաքիի փողոցներում և գյուղերի տարածքներում անօթևան կենդանիները խմբերով են շրջում: Քաղաքացիները քաղաքապետարանին կամ գյուղապետի հետ կապվելու դեպքում էլ, ստիպված են լինում երկար ժամանակ սպասել մինչև համապաքտասխան ծառայության ներկայացուցիչներն այցելեն տարածք:  Քաղաքապետարանն ինքն է կապվում հաֆրցով զբաղվող կազմակերպության հետ, իսկ կազմակերպությունը տարածք է հասնում նվազագույնը երկու-երեք օրվա ընթացքում: Հնարավոր է ծառայության ներկայացուցիչները երկու-երեք շուն բռնելու համար չայցելեն տարածք, քանի որ կացարան տեղափոխելու նպատակով բավական քանակի շուն բռնել է անհրաժեշտ:Ելնելով իրավիճակից, աճում է քաղաքացիների ագրեսիան կենդանիների նկատմամբ: Վախեցած բնակչությունը կենդանիներից փոձում է ինքնուրույն պաշտպանվել ու երբեմն կենդանիներին ցավ է պատճառում: 

Քաղաքացիների կողմից արտահայտված ագրեսիայի հիմքում շների կողմից մարդկանց կծելու դեպքերն են: Մասնավորապես՝ 2020 թվականին Ախալքալաքիում պաշտոնապես շան կծման 72 դեպք է գրանցվել: 2021 թվականի մայիսի տվյալներով՝ 22 դեպք: 

Քաղացիները «Փաստ-մետրի» հետ զրույցում ասում են, որ փողոցում միայնակ տեղաշարժվելուց զերծ են մնում, գերադասում են խմբերով տեղաշարժվել, սակայն դա էլ լիարժեհք անվտանգ չէ: 

Չնայած նրան, որ Ախալքալաքիի քաղաքապետի տեղակալ Արմեն Մարանգոզյանն այս ուղղությամբ քաղաքապետարանի աշխատանքը «Փաստ մետրի» հետ զրույցում դրական է գնահատել: Նա հայտարարել է, որ տարեկան կտրվածքով, 140-ից ավելի շուն են բռնում ու խնդիրն այսպես են լուծում: Նրա խոսքով, Ախալքալաքիում կենդանիների կացարան կառուցելը մեծ գումարներ է պահանջում, ինչի հնարավորություն մունիցիպալիտետի բյուջեն չունի:Ինչպես հայտարարեց փոխքաղաքապետը,  թափառող կենդանիներին տեղափոխելու համար Օզուրգեթին է ընտրվել որովհետև Ախալքալաքիին ամենամոտ գտնվող մունիցիպալիտետն է, որտեղ գոյություն ունի կենդանիների կացարան: 

Tags:
კანალიზაცია
ახალქალაქი
ცხოველთა თავშესაფარი
Ախալքալաքի
կացարան
շներ
ლიზა ტოროსიანი
ლიზა ტოროსიანი

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy