Անիվարդ Մոսոյան. Նինոծմինդա քաղաքի փողոցները 2020-22թ լիովին ասֆալտապատված կլինեն

Վճիռ. Մասամբ կատարվել է

Ամփոփում

Նինոծմինդայի գործող քաղաքապետն, ով ընտրվել է 2017 թվականին տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում, այժմ էլ «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: Դեռևս 2019 թվականին քաղաքապետը Նինոծմինդայի համայնքային «Նոր» ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է, որ 2020-22 թվականների դրությամբ Նինոծմինդա քաղաքի բոլոր ճանապարհներն ասֆալտապատված կլինեն:

2018-2021 թվականներին Նինոծմինդայում մոտ 41 փողոց է ասֆալտապալտվել: 2021 թվականի դրությամբ, չնայած, դեռևս կան փողոցներ, որոնք ոչ միայն ասֆալտապալտված չեն, այլև ամբողջովին հողով են պատված: Սա տեղացիների համար անհարմարություն է ստեղծում: Ասֆալտապատված ճանապարհներին հաճախ տարբեր խնդիրներ են առաջանում, դրանք կամ պատվում են անձրևաջրով, կամ ասֆատը ճեղքվում է, ինչը մատնանշում է, որ ճանապարհների վերանորոգումը հաճախ անորակ կերպով է իրականացվում:

Չնայած ոչ արդյունավետ կատարված աշխատանքներին, Նինոծմինդայի մունիցիպալիտետը ճանապարհային պայմանագրեր հիմնականում կնքում է մեկ կազմակերպության ՝ «Ջավախավտոգզայի» հետ, որը տեղացիների խոսքով, չնայած փաստաթղթերով հաստատված սեփականատիրոջն, իրականում պատկանում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների նախկին մեծամասնական պատգամավորին:

Վերլուծություն

Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո երկրորդ տարվա ընթացքում Անիվարդ Մոսոյանը Նինոծմինդայի համայնքային «Նոր» ռադիոյի հետ հարցազրույցում անդրադարձել է անցկացրած ու անցկացվելիք բարեփոխումներին: Մոսոյանը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ճանապարհների ասֆալտապատման հարցին:

«Մեր քաղաքը հետզհետե ավելի է գեղեցկանում, սա տեսնում ենք: Մեր բնակչության խնդիրներից մեկը ասֆալտապատման հարցն է: Ինձ ամենահաճախ տրվող հարցն է «իսկ մեր փողոցը ե՞րբ կասֆալտապատվի»: Ճանապարհների 80%-ն արդեն ասֆալտապատված է: Մինչև 2020-22 թվականները կավարտենք աշխատանքներն ու մեր քաղաքը լիովին ասֆալտապատված ճանապարհներ կունենա»,- հայտարարել է Մոսոյանը:

Պետական գնումների գործակալության տվյալների համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Մոսոյանի քաղաքապետ լինելու ժամանակահատվածում փողոցների ասֆալտապատման համար տենդերներ սկսել է հայտարարել 2018 թվականին: Հետևաբար, 2018թ իրականացվել է 14 փողոցի ասֆալտապատում:

2018 թվականին, հաղթած մրցույթի (NAT180015281) շրջանակներում, «Ջավախավտոգզան» ասֆալտապատել է Սևակի փողոցը (119 079 լարի): Սրա հետ մեկտեղ, առանձին տենդերի շրջանակներում (NAT180002408) ասֆալտապատվել է 12 փողոց՝ Գոգոլի, Գրիբոեդովի, Մարջանիշվիլիի, Թումանյանի, Խաչատրյանի, Էրզրումի, Լենինականի, Կոնստիտուցիայի, Չարենցի, Ռուսթավելիի փողոցները և Կարլ Մարքսի շեսախվեվին, Չարենց-Ռուսթավելի փողոցների հատման տարածքը (I, II հատվածներ): Նշված փողոցների վերականգնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ 1 828 238 լարի է ծախսվել: Նինոծմինդայում 26 Կոմիսարների փողոցի ասֆալտապատման համար առանձին տենդեր է հայտարարվել (NAT180013850), որում նուսյնպես «Ջավախավտոգզան» է հաղթել: Գնման արժեքը 98 056 լարի էր:

2019 թվականի մայիսին հայտարարվել է տենդեր (NAT190009403)՝ յոթ փողոցների ասֆալտապատման վերաբերյալ (Գոգոլի շեսախվեվի, Իսահակյանի, Ծերեթելիի, Մասշտոցի, Երևանի, Կամոյի, Աբովյանի փողոցներ): Պայմանագրի համաձայն, ՍՊԸ «Ջավախավտոգզան» աշխատանքներն իրականացնելու համար ստացել է 1 116 258 լարի: Սրա հետ մեկտեղ, մեկ այլ մրցույթի (NAT190008372) շրջանակներում Կարլ Մարքսի, Տոլստոյի, Շահումյանի, Սոմխեթիի, Ջափարիձեի և Խոջաբեկի փողոցների վերանորոգում է իրականացվել, աշխատանքներն արժեցել են 461 810 լարի:

2020թ փողոցների ասֆալտապատման նպատակով մի քանի մրցույթ է հայտարարվել:

Նինոծմինդայի Թբիլիսիի փողոցի ասֆալտապատման նպատակով հայտարարված մրցույթում (NAT200006528) միակ մասնակիցը «Ջավախավտոգզան» է եղել, որի հետ կնքվել է 297 297 լարիանոց պայմանագիր: Նույն տարվա ընթացքում, Նինոծմինդայի Գայի, Գագարինի և Լերմոնտովի փողոցների ասֆալտապատման համար հայտարարված տենդերում (NAT200006293) առանց մրցակցի կրկին հաղթել է «Ջավախավտոգզան» (438 000 լարի): 2020 թվականին, (NAT190025655) աստալտապատման աշխատանքներ են իրականացվել Բաղրամյանի և Ձեռժինսկիի փողոցներում: Նախագիծը արժեցել է 429 260 լարի:

2021 թվականի հունվարին, տենդեր է հայտարարվել ( NAT210000011) հավելյալ ինը փողոցի ասֆալտապատման հետ կապված. Սայաթ-Նովայի փողոց, Այվազովսկիի փողոց, Իսակովի փողոց, Մյասնիկյանի փողլոց, Գագարինի փողոց, Միքելաձեի փողոց, Բարաթաշվիլիի փողոց, Գինոսյանի փողոց, Ջիվանի փողոց: Աշխատանքներն իրականացրել է «Ջավախավտոգզա» կազմակերպությունը:

Հատկանշական է, որ տեղացիները հաճախ դժգոհ են ճանապարհների ասֆալտապատումից: Օրինակ, «Ճոճաշեն» թաղամասի Ծերեթելիի փողոցն ուժգին անձրևի հետևանքով ջրով էր պատվել ընթացիկ տարվա հունիսին: Բնակչությունը հայտարարում է, որ փողոցների ասֆալտապատմանը հաճախ խնդիրներ են հետևում: Օրինակ, ջրատար համակարգ հաճախ հաշվի չի առնվում, ինչի համար հետագայում առանձին մրցույթ է հայտարարվում: Կոնկրետ Ծերեթելիի փողոցում հենց սա է եղել խնդիրը, որ վնասվել է ասֆալտը: Վերանորոգողական աշխատանքներն արդեն ընթանում են:

Ծերեթելիի և «Ճոճաշենի» թաղամասի այլ ջրով լցված փողոցներն անձրևոտ եղանակից հետո, աղբյուր՝ ռադիո Նոր

Տեղացիները «Փաստ-մետրի» հետ զրույցում հայտարարում են, որ կազմակերպությունը, որն ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում, իրականում նախկին մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին է պատկանում, չնայած նրան, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն, կազմակերպության 100%-անոց բաժնետոմսերի սեփականատերը այլ անձ է: Ռեեստրի տվյալների համաձայն, ՍՊԸ «Ջավախավտոգզան« հիմնադրվել է 1998 թվականին, կազմակերպության տնօրենը և 100%-անոց սեփականատերը Նոդար Ինասարիձեն է:

Հատկանշական է նաև, որ կազմակերպությունը տարիների ընթացքում Սամցխե-Ջավախեթիի շրջանում, հատկապես Ախալքալաքիում և Նինոծմինդայում, բազմաթիվ մրցույթներ է հաղթել: Ընկերությունն արձանագրել է նաև խախտումներ: Օրինակ, 2019թ փետրվարի 18-ին, ՍՊԸ «Ջավախավտոգզան» վարչական իրավախախտումների համար (թափոնների կառավարման օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մաս) Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ, տուգանվել է 1500 լարիով:

«Փաստ-մետրին» տեղական բնակչությունն այն փողոցների մասին է տեղեկություն փոխանցել, որոնք ասֆալտապատված չեն: Այս ցուցակում է Դումբաձեի փողոցը, Բարեկամության փողոցի հատվածը, Սայաթ-Նովայի փողոցի հատվածը:

«Ասֆալտն այստեղ փող գռփելու ամենահեշտ ճանապարհն է: Ասֆալտապատումն այնպես են իրականացնում, որ չեն հաշվի առնում ջրատար համակարգը, հետագայում նոր են հասկանում, որ կոյուղու դիտահորն էլ պետք է փոխեին: Այսպիսով, կրկին ավիրում են նոր «փռած» ասֆալտն ու հետագայում՝ կրկին վերանորոգում»,- «Փաստ-մետրի» հետ զրույցում ասում է Նինոծմինդայի բնակիչներից մեկը:

Չնայած նրան, որ Նինոծմինդայի քաղաքի փողոցների մեծ մասն ասֆալտապատված է, դեռևս կան փողոցներ, որոնք ամբողջովին հողով են պթատված: Վերանորոգված փողոցների մի մասի ասֆալտի մակերեսն արդեն վնասված է, ինչը մատնանշում է, որ աշխատանքն անորակ կերպով է իրականացված: Համապատասխանաբար, «Փաստ-մետրի» եզրակացությամբ, Անիվարդ Մոսոյանի խոստումը մասամբ է իրականացվել:


Անհատներ

Նման նորություններ

5663 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
16%
Սուտ
12%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող

բոլոր հոդվածներին