Բեռնվում է

Սոցցանցում տարածվում է Փաշինյանի ելույթի կեղծ տեսանյութ

Վճիռ. Կեղծ լուր

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցցանցում կարճ տեսանյութ է հրապարակել հետևյալ նկարագրությամբ՝ «Կռիսների հավաքի ժամանակ պատահական միացավ Նիկոլ Փաշինյանի ելույթը»։ Տեսանյութում ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նստած են համերգասրահում, իսկ բեմի վրա՝ «էկրանին» երևում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կապիտուլյատորներ ու դավաճաններ են։

Իրականում, տվյալ տեսանյութը փոփոխվել և մոնտաժվել է։ Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ երկու առանձին տեսանյութերը ծրագրի միջոցով մոնտաժվել ու կցվել են:

Տվյալ համերգի կադրը վերցված է 2022 թվականի փետրվարի 5-ին՝ ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառումից։ Փաշինյանի ուղերձի կադրերը ՀՀ Ազգային ժողովում 2021 թվականի մայիսի 5-ին վարչապետի ելույթից մի հատված են։

----------------------------

Նյութը պատրաստվել է Facebook-ի Փաստերի ստուգման ծրագրի ծրջանակներում: Ելնելով վճռից, Facebook-ը կարող է կիրառել տարբեր տեսակի սահմանափակումներ, համապատասխան տեղեկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով: Նյութն ուղղելու և վճիռը բողոքարկելու համար անցեք հետևյալ հղումով:


Նման նորություններ

4015 - Ստուգված փաստ
Կեղծ Լուր
24%
Ճշմարտություն
20%
Մեծ մասամբ ճշմարտություն
11%
Կիսով չափ ճշմարտություն
8%
Մանիպուլյացիա
8%

Ամենաընթերցվող