ԵՄ անդամակցության վերաբերյալ Վրաստանին ինքնագնահատման հարցաշարը հանձնելուց հետո սոցիալական ցանցերի հարթակներում հայտնվեցին տարաբնույթ ապատեղեկատվություններ։ Որոշ հակաարևմտյան խմբեր, հիմնվելով հարցաշարի վրա, սկսեցին վերահնչեցնել պնդումը, որը երկար տարիներ շրջանառվում է, թե իբր ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է օրինականացնել միասեռ ամուսնությունները։ Ռուսական քաղաքականությունը կրող խմբերը, այդ թվում՝ Ալտ-ինֆոն, «Թվալսազրիսի» հաղորդումը և Իրակլի Ջանկարաշվիլին, TVM news-ը, հատկապես ակտիվ են եղել այդ հարցում:

Ալտ-ինֆո, Շոթա Մարտինենկո. «Ի՞նչ է նշանակում այս հարցաշարը: Այսինքն՝ հետևյալ բովանդակության փաստաթուղթ է. այդ կետերն են որոշում, քեզ կընդունեն, թե՝ ոչ... իսկ մի կետում ասվում է՝ ինչ տարօրինակ է... գեյ ամուսնություն։ Ուղիղ առանձին կետով գրված է՝ գեյ ամուսնություններին դրական պաքտասխան ես տալիս թե՞ բացասական , օրինականացվա՞ է, թե՝ ոչ: Արևմուտք ինտեգրվելու համար պարտադիր պայմանը սա է, ինչպես երևում է այս հարցաշարից: Մենք սա մինչ այդ էլ բացատրում էինք, շնորհակալություն եվրոպացիներին, որ ուղարկել են մեզ հստակեցված փաստաթուղթ, որ եթե ուզում ես ինտեգրվես Եվրոպայում, պետք է օրինականացնես գեյ ամուսնությունները»:

Ալտ- ինֆո – օրվա լուրեր- «Էթնոմշակութային անեքսիա, հոգեբանական ինքնասպանություն, օրինագծային ցանցի կիրառում, միասեռականների ու տրանսգենդերների համար ամուսնության իրավունք ու քրիստոնյա բարոյականության վերացում: Սա այն պահանջներն են, որոնց տակ Վրաստանը պետք է ստորագրի այս կազմակերպություններ մուտք գործելու համար, որտեղ նրան միևնույնն է չեն ընդունելու»:

Իրակլի Ջանկղարաշվիլի - «Հարցաշարում, որ մեզ ուղարկել են եվրամիությունից, հարցերից մեկը հետևյալ կերպ է հնչում: Ունե՞չ թե ոչ «միասեռականների ամուսնություն». Վրաց ժողովրդի պատասխանն այսպես է հնչում՝ ոչ ու դա երբեք չի լինի»

TVM news - «Եվրամիությունը հարցնում է մեզ՝ ունե՞նք թե ոչ օրինականացված միասեռականների ամուսնություն: Տեսեք հարցաշարը, տեսեք ինչ հարցեր են տալիս: Հույս ունենաք վարչապետ Ղարիբաշվիլին թույլ չի տա նման բան»:

Թվալսազրիսի – Շոթա Մարտինենկո - «Ինչ-որ նոր փաստեր էլ են գումարվել նրան, որ մենք պնդում ենք ու փորձում բացատրել մեր տրամաբանությամբ: Փաստերի մակարդակով ներկայացված է այս փաստաթղթում: Երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում քարոզել միասեռականությունը և տրանսգենդերների նորմալիզացումը, մեզ հաճախ ասում են, որ դա չի նշանակում ամուսնություն, կամ որ արևմուտք ինտեգրումը չի նշանակում ամուսնություն, չի պարտադրում գենդերային գաղափարախոսությունը ՝ եթե ինչոր տղամարդ իրեն կին է ուզում զգալ, կնոջ հագուստով է քայլում, դուք պետք է դա նորմալ ընդունեք: Դա նկատի չունեն, դա չեն խնդրում։ Իբրև մեզնից խնդրում են ուղղակի չճնշել, իսկ Եվրոպան դրանից այն կողմ ոչինչ չի խնդրում։ Սա արևմտամետների տարածած սուտն է այս թեմայով, այս հարցաշարը մեզ հակառակն է ապացուցում»:

Թվալսազրիսի- Իրակլի Մատվիենկո- «Նրա համար, որ մեզ ընդունեն ԵՄ-ում, այս ինդեքսը պետք է բարձր լինի, այլ դեպքում հանրությունը ցիվիլ չի համարվի: Հարցաշարում չեն նշված ճիշտ պատասխանները, բաձց ենթադրվում է, որ օրենքում պետք է գրված լինի միասեռականների ամուսնության մասին, բնականաբար երեխա որդեգրելու իրավունքով, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաներին դասավանդելու իրավունքով և այլն: Վրաստանում պետք է ուժի մեջ մտնի հակադիսկրիմկինացիոն օրենք, ու դա մեզ հրահրում է անել Եվրոպան»:

Իրականում, Եվրամիության կողմից Վրաստանին տրամադրված հարցաթերթում ոչ մի տեղ չի նշվում, որ Եվրամիությանն անդամակցելու համար Վրաստանը պետք է օրինականացվի միասեռ ամուսնությունները։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ ինքնագնահատման հարցաշարը և ի՞նչ է այն պահանջում Վրաստանից։

Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյմը Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին է հանձնել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցաշարը, որը Վրաստանի կառավարությունը հրապարակել է ապրիլի 15-ին։

Հարցաթերթիկի առաջին մասը 42 էջանոց փաստաթուղթ է, որը բաժանված է երկու մասի՝ քաղաքական և տնտեսական չափանիշների և բաղկացած է ընդհանուր 369 հարցից։ Հարցաթերթի երկրորդ հատվածը ներառում է 33 գլուխ և մինչև 2300 հարց, որոնք առնչվում են ԵՄ օրենսդրության հետ համատեղելիությանը ըստ ոլորտային թեմաների և ոլորտների:

Վրաստանի կառավարությունը հարցաշարի առաջին մասը Վրաստանում ԵՄ դեսպանին է հանձնել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։

Եվրահանձնաժողովի կողմից մշակված հարցաշարը ֆորմալ գործիք է, որի միջոցով Եվրահանձնաժողովը գնահատում է դիմող երկրների իրավիճակը և նրանց պատրաստակամությունը՝ առաջ շարժվել միանալու գործընթացում, մասնավորապես՝ արդյոք թեկնածու երկիրը պատրաստ է ընդունել անդամակցության կարգավիճակը, թե ոչ, և սկսել անդամակցության բանակցությունները։ Հարցաթերթիկը ստանալուց հետո Եվրահանձնաժողովը պատրաստում է այսպես կոչված Կարծիք (Ing. Opinion, fr. Avis), որը կներկայացվի Եվրոպական խորհրդին։ Նախատեսվում է Վրաստանի վերաբերյալ կարծիք ներկայացնել 2022 թվականի հունիսին։Հարցաթերթիկը կանդրադառնա քաղաքական և տնտեսական չափանիշներին համապատասխանությանը, ինչպես նաև ԵՄ օրենսդրությանը համապատասխանության աստիճանին և տեղեկատվության ինստիտուցիոնալ և վարչական կարողությունների մասին, որոնք անհրաժեշտ են ԵՄ օրենսդրության բոլոր 33 ոլորտներում քաղաքականություն ընդունելու և իրականացնելու համար:Փաստաթղթում Եվրահանձնաժողովը կառավարությանը խնդրում է հիմնավորել պատասխանները և բերել կոնկրետ օրինակներ։ Բացի այդ, կառավարությունը պետք է բացատրի, թե ինչպես է կատարում իր պարտավորությունները Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով:

Փաստաթղթում Եվրահանձնաժողովը կառավարությանը խնդրում է հիմնավորել պատասխանները և բերել կոնկրետ օրինակներ։ Բացի այդ, կառավարությունը պետք է բացատրի, թե ինչպես է կատարում իր պարտավորությունները Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով:

Պնդում 1. ԵՄ-ի հարցաշարը կոչ է անում օրինականացնել միասեռ ամուսնությունները

Վճիռ. Կեղծ լուր

Ինչ վերաբերում է ուղղակիորեն միասեռ ամուսնությունների հարցին, ապա, ինչպես արդեն նշվեց, միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ ինքնագնահատման հարցաշարում գրառում չի որոնվում։ Ընդհանուր առմամբ, ամուսնության հետ կապված հարց առկա է «Հիմնարար իրավունքների մասին» Ենթագլխի Ե ենթակետի՝ «Ամուսնության ու ընտանիք կազմելու իրավունք»-ի 198-րդ հարցն է:

Փաստաթղթում հարցը հնչում է հետևյալ կերպ՝

Հարց 198 - Ներկայացրեք, թե ինչպես է պաշտպանված ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունքը ներպետական օրենսդրությամբ, ներառյալ միասեռ զույգերի միջև բաց հարաբերությունները:

Այսպիսով, ինչպես վերը նշված հարցաշարում, այնպես էլ հարցաշարի այլ մասերում չկա միասեռ ամուսնությունների օրինականացման անհրաժեշտության մասին պարտադրում՝ ԵՄ-ին միանալու համար: Կոնկրետ հարցը, ինչպես նաև մյուս հարցերը, նպատակ ունի տեղեկատվություն ստանալ Վրաստանում ամուսնության հետ կապված իրավիճակի մասին։

Նշենք նաեւ, որ ԵՄ-ն ինքը անդամ երկրներին չի պարտավորեցնում ճանաչել միասեռ ամուսնությունները։ Եվրոպական արդարադատության դատարանի 2018 թվականի վճռի համաձայն՝ անդամ երկրները պետք է հարգեն միասեռ զույգերի ազատ տեղաշարժի և կյանքի իրավունքները։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի 2013 թվականի զեկույցը մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ «կոչ է անում» ԵՄ կառույցներին և անդամ երկրներին ճանաչել միասեռ ամուսնությունները կամ քաղաքացիական միությունները որպես «քաղաքական, սոցիալական, մարդու և քաղաքացիական իրավունքների խնդիր»: Սակայն ԵՄ-ն իրավունք չունի պարտավորեցնել իր անդամ երկրներին փոխել նման քաղաքականությունը։

Երկրում միասեռ ամուսնությունների օրինականացումը իրականում ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափանիշ չէ, ինչի մասին վկայում են ԵՄ անդամ երկրների տարբեր քաղաքականություններն այս հարցում։ ԵՄ երկրների միասեռ զույգերին օրինականորեն թույլատրվում է ամուսնանալ հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Մալթա, Պորտուգալիա, Շվեդիա, Իսպանիա: Միասեռ ամուսնություններն օրինականացված չեն, թեև քաղաքացիական միությունը թույլատրված է Չեխիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Կիպրոսում, Խորվաթիայում, Իտալիայում և Սլովենիայում: Միասեռ ամուսնությունները, ներառյալ քաղաքացիական միությունը, անընդունելի են ԵՄ հետևյալ անդամ երկրներում՝ Լեհաստան, Բուլղարիա, Լիտվա, Լատվիա, Ռումինիա և Սլովակիա։ Այսպիսով, միասեռ ամուսնությունների հետ կապված հարցերը լուծվում են տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, և այդ երկրներին ԵՄ-ն չի պարտադրում օրենք ընդունել այս հարցի վերաբերյալ։ Ավելին, ԵՄ-ն ինքը չունի օրենսդրություն, որը նմանատիպ պարտավորություն կսահմանի իր անդամ երկրների վրա։

Հիշեցնենք, որ Վրաստանի եվրաինտեգրման համար միասեռ ամուսնությունների օրինականացմանը պարտադրվելու մտավախությունը լիովին անհիմն է։ Այս հռետորաբանության անիրականությունը հաստատվում է այլ երկրների օրինակներով, որոնք ԵՄ անդամ երկրներ են, և նրանց սահմանադրությունը չի պարունակում միասեռ ամուսնությունների մասին գրառումներ։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ամուսնությունը սահմանվում է որպես տղամարդու և կնոջ միություն. «Ամուսնությունը՝ որպես տղամարդու և կնոջ միություն՝ ընտանիք ստեղծելու նպատակով, հիմնված է մարդկանց հավասարության և կամավորության վրա»: Վրաստանի նման «ամուսնություն» սահմանումը (ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն) ամրագրված է ԵՄ հետևյալ անդամ երկրների Սահմանադրության մեջ.

Լեհաստան - Լեհաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածում ասվում է, որ «ամուսնությունը, որպես տղամարդու և կնոջ միություն, ինչպես նաև ընտանիքը, մայրությունը, ծնողությունը, պետք է պաշտպանված և ապահովված լինեն Լեհաստանի Հանրապետության կողմից»:

Լատվիա - Լատվիայի Սահմանադրության 110-րդ հոդվածը սահմանում է, որ «պետությունը պետք է աջակցի ամուսնությունը՝ տղամարդու և կնոջ միջև միությունը, ընտանիքը, ծնողների իրավունքները և երեխաների իրավունքները: Պետությունը պետք է հատուկ խնամք տրամադրի հատուկ կարիքներ ունեցող երեխաների, որբերի, որբերի կամ բռնության զոհ դարձած երեխաների համար»։

Լիտվա - Լիտվայի Սահմանադրության 38-րդ Հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ «ամուսնությունը տեղի է ունենում տղամարդկանց և կանանց ազատ համաձայնության հիման վրա»:

Սլովակիա - «Ամուսնությունը յուրահատուկ կապ է կնոջ և տղամարդու միջև: Սլովակիայի Հանրապետությունը լիովին պաշտպանում և գնահատում է ամուսնությունն իր բարօրության համար»:

Բուլղարիա - Հոդված 46. «Ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև ազատ միություն է: «Օրինական է միայն քաղաքացիական ամուսնությունը».

Հունգարիա - Հոդված L. «Հունգարիան պաշտպանում է ամուսնության ինստիտուտը՝ որպես տղամարդու և կնոջ կամավոր միություն, և ընտանիքը՝ որպես ազգի գոյատևման հիմք: «Ընտանեկան կապերը հիմնված են ամուսնության և/կամ ծնողների և երեխաների փոխհարաբերությունների վրա»:

Խորվաթիա - Հոդված 61 «Ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է»

Այսպիսով, պարզ է, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու համար պարտադիր չէ, or օրինականացնի միասեռ ամուսնությունները։ ԵՄ-ն կոչ է անում պետություններին կիսել ԵՄ-ի հիմնական արժեքները, ներառյալ՝ հարգանքը մարդու արժանապատվության, ազատությունների (ներառյալ անհատական ազատությունները, ինչպիսիք են անձնական կյանքը, մտքի, կրոնի, դավանանքի, արտահայտվելու և տեղեկատվության ազատությունը) և մարդու իրավունքների սկզբունքները, ժողովրդավարությունը, հավասարությունն և օրենքի գերակայությունը։

Պնդում 2. Եվրամիության հարցաշարով կորոշվի Վրաստանին կընդունեն ԵՄ, թե՞՝ ոչ

Վճիռ. մանիպուլյացիա

Իրականում, հարցաշարը տեղեկություն կուտակելու գործընթացում կարևոր տարր է ներկայացնում իրենից, ինչի հիման վրա էլ, Եվրահանձնաժողովը պետք է գնահատական կարղիք կազմի որը վերլուծում է երկրի իրավական և սահմանադրական դաշտը, երկրի պատրաստակամությունը՝ կիրառելու ԵՄ օրենքները, նորմերը և կանոնակարգերը։

Գնահատման փաստաթղթի ավարտից հետո Հանձնաժողովը ԵԽ-ին զեկույց կներկայացնի Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշման վերաբերյալ: Այն դեպքում, երբ երկիրը պատշաճ կերպով չի բավարարում գործընթացի շարունակման պահանջները, Հանձնաժողովը գնահատման փաստաթղթում կնշի կոնկրետ բարեփոխումները, որոնք երկիրը պետք է իրականացնի գործընթացը շարունակելու համար։

Կարճ ասած, ԵՄ անդամակցության գործընթացը ներառում է հետևյալ քայլերը. Եվրոպական խորհուրդը հանձնարարում է Հանձնաժողովին հրապարակել կարծիքը թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Հանձնաժողովն ուղարկում է հարցաթերթիկը։ Երկիրը լրացնում է հարցաթերթիկը: Հանձնաժողովը հրապարակում է իր կարծիքը և այն ներկայացնում է Եվրոպայի խորհրդին։ Եվրոպական խորհուրդը որոշում է կայացնում. Վրաստանի դեպքում մի քանի սցենար կա. Կամ 1. Եվրահանձնաժողովը գրում է այն կարծիքին, որ մենք պետք է ընդունենք թեկնածուի կարգավիճակը, և Եվրոպական խորհուրդը համաձայն է։ Կամ 2. Եվրահանձնաժողովը գրում է, որ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պետք է որոշակի նախապայմաններ կատարվեն, և Եվրախորհուրդը համաձայնում է և սահմանում չափանիշները, կամ 3. Եվրահանձնաժողովը գրում է, որ մենք չպետք է ընդունենք թեկնածուի կարգավիճակը, և Եվրոպական խորհուրդը համաձայն է։

Թեև հարցաշարը ԵՄ անդամակցության ճանապարհին ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, այն միակ որոշիչը չէ: Զուգահեռաբար, Հանձնաժողովն ուղարկում է փորձագիտական առաքելություններ և փորձաքննություններ՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների մասնակցությամբ, մասնավորապես՝ ստուգելու օրենսդրության կատարման մակարդակը:

Հանձնաժողովը նաև ստանում է զեկույցներ անկախ փորձագետներից և խորհրդակցություններ է անցկացնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ տեղեկատվությունը գնահատելու համար: Հանձնաժողովն աջակցում է մասնակցային գործընթացին, որը ներառում է ցանկացած շահագրգիռ կողմ՝ սկսած միջազգային կազմակերպություններից մինչև տեղական քաղաքացիական հասարակություն:

Այսպիսով, պնդումը, թե ԵՄ անդամակցության հարցը լուծվում է ԵՄ-ի փոխանցած հարցաշարով, չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, թեկնածուի կարգավիճակ տալու հարցն է լուծվում հարցաշարով։ Անդամակցության հարցը լուծվում է անդամակցության բանակցություններում առաջընթացով և այն չափանիշների բավարարմամբ, որոնք կսահմանվեն մինչև անդամակցության համաձայնագրի բանակցությունները։

---------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5420 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող