Բեռնվում է

Facebook-ի հակաընդդիմադիր և իշխանամետ «Տերենտի գլդանելի» և «քաղաքական աբսուրդ» էջերը ապատեղեկատվություն և հայատյաց բովանդակություն են տարածում «Ամոթ է» (Սիրցզխվիլիա) շարժման ակտիվիստ Գիգա Մաքարաշվիլիի մասին։ Ֆեյսբուքյան էջի գրառման մեջ կարդում ենք. «Հանգույցն արձակվեց. Գիգա Մաքարաշվիլիի հայրը՝ Արտեմ (Արծյոմ) Մակարյանը։ Ծնվել է Հայաստանի Արտաշատ քաղաքում։ Գյուղացի Մակարյանների ընտանիքում։ Արտեմ Մակարյանին շուտով լքել է Հայաստանը և տեղափոխվել Թբիլիսի։ Տարիներ անց որդին՝ Գիգա Մակարյանը ստիպել է փոխել ազգանունը։ Ամոթ, երբ ամաչում ես քո ծագումից։ Այդպիսի մարդն է այսօր բողոքի ցույցի առաջնորդը և բռունցքով հարվածում է Վրաստանի սրտին!!!»

Սոցցանցում տարածված ապատեղեկատվական գրառումն ունի 1000 տարածում, 1000-ից ավելի արձագանք և մինչև 500 մեկնաբանություն։ Վիրուսային կերպով տարածված տեղեկությունը ճշտելու համար «Փաստ-մետրը»-ը կապ հաստատեց Գիգա Մաքարաշվիլիի հետ, ով հեռախոսազրույցում հերքեց մեղադրանքները՝ նշելով, որ իր հայրը՝ Նուկրի Մաքարաշվիլին, ծնվել է Թելավիում և ոչ թե Հայաստանի Արտաշատ քաղաքում, իսկ ծնողները՝ Թբիլիսիում։ Գիգա Մաքարաշվիլին նշել է նաև, որ իր գյուղի ամենահին գերեզմաններից մեկը, որը կարելի է ճանաչել, պատկանում է Մաքարաշվիլիներին։

Այսպիսով, տարածված պնդումը, թե Գիգա Մաքարաշվիլիի իրական ազգանունը Մակարյան է, չի համապատասխանում իրականությանը։

---------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

4163 - Ստուգված փաստ
Կեղծ Լուր
25%
Ճշմարտություն
19%
Մեծ մասամբ ճշմարտություն
11%
Մանիպուլյացիա
8%
Կիսով չափ ճշմարտություն
8%

Ամենաընթերցվող