Ախալքալաքի քաղաքապետարանի Սուլդա գյուղում տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր կա: Տարիներ շարունակ պետական ​​ պաշտոնյաները նախընտրական շրջանում գալիս են Սուլդա՝ տեղի բնակիչներին խմելու ջուր ապահովելու խոստումներով, սակայն տեսանելի արդյունք մինչ օրս չկա։ Կենցաղային ամենակարևոր խնդրից բացի Սուլդայում ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում (օրինակ՝ մանկապարտեզ է բացվել և այլն), սակայն, երբ խոսվում է ջրամատակարարման մասին, կառավարության պատասխանը մեկն է՝ «աշխատանքներ են իրականացվում այս ուղղությամբ»։ Փաստն այն է, որ մեր օրերում հայտարարված մրցույթների և չվճարված գումարների ֆոնին Սուլդայի բնակիչներին հատուկ գրաֆիկով մատակարարվում է աղտոտված խմելու ջուր, իսկ ձմռանը այդ ջուրը նույնիսկ սառչում է խողովակներում, և տեղացիները ստիպված են խմելու չուրը շշերով հարևան գյուղերից կամ գնել խանութից բերել։

2014 թվականի տվյալներով Ախալքալաքի քաղաքապետարանի Սուլդա և Դադեշ գյուղերի բնակչությունը կազմում էր 700 բնակիչ։ Գյուղում ջուրը ներկայումս հասնում է Կաթնատու գյուղից, որը երկու օրը մեկ, երկու ժամով է հասանելի: Նշենք, որ ըստ տեղացիների՝ այս ջուրն աղտոտված է ու վնասակար։ Հետևաբար, բնակչությունն այս ջուրն օգտագործում է միայն կենցաղային նպատակներով, մինչդեռ խմելու ջուրը տանում կամ գնում են հարևան գյուղերից։

Սուլդայի ջրի խնդիրը լուծելու համար այս տարիների ընթացքում բազմաթիվ խոստումներ են տրվել։ Օրինակ՝ մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանի 2020 թվականի նախընտրական գրքույկում 2020-2024 թվականների առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի ցանկում առաջիններից մեկը Սուլդայի ջրի խնդիրն է։ Նաև 2021 թվականին Ախալքալաքի քաղաքապետի նախընտրական ծրագրում նշված է, որ 2021-2022 թվականներին Սուլդա գյուղի խմելու ջրի խողովակաշարի վերականգնումը կամ ավարտված, կամ իրականացման փուլում կլինի:

2015 թվականին Սուլդա գյուղում ջրի խնդրի լուծման համար մրցույթ է հայտարարվել, որը 594 746 լարիով շահել է ձեռնարկատեր Ցոլակ Վարդիկյանը։ Այս գումարից 26 190 լարի է հատկացվել Սուլդա գյուղի համար։ Քաղաքապետարանի պատվիրած աշխատանքները ներառում էին գյուղի ջրամատակարարման համակարգի կազմակերպումը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գյուղացիները ստիպված են եղել իրենք ապահովել ջրի մատակարարումը դեպի իրենց տներ։ Քաղաքապետարանն ընդունել է աշխատանքները, ինչի արդյունքում տեղացիները ձմռանը ջուրը ունեցել են օրական ընդամենը 2 ժամով և ճնշման խնդրի պատճառով բնակչությանը մատակարարվել է շատ քիչ քանակությամբ ջուր։ Շինարարական կազմակերպությունը պնդում էր, որ ջրամատակարարման համակարգը լիովին բավարար է տեղի բնակիչներին ջուր մատակարարելու համար։

2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գյուղացիներին խոստացել են, որ խնդիրը լուծում կստանա։ Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածի համար գյուղ ջուր էր գալիս 4 օրը մեկ՝ 2 ժամով։ Արդյունքում 2021 թվականին Տարածաշրջանների զարգացման հիմնադրամի և քաղաքապետարանի միջոցներով 3 անգամ հայտարարվել է մրցույթ՝ 1 118 000 լարի ընդհանուր արժեքով (NAT210015414; NAT210012092; NAT210010224): Առաջին մրցույթը, մասնակիցների բացակայության պատճառով, տապալվել է, իսկ հաջորդ երկուսը` փաստաթղթային բացերի, մասնակիցների որակազրկման պատճառով, ավարտվել են բացասական արդյունքով։

Ի վերջո, 2022 թվականին հայտարարվել է պետական ​​գնումների չորրորդ մրցույթը, որը շահել է «MC Group» ընկերությունը 1 291 195 լարիով։ Բազմամյա գնումը (2022-2023թթ.) ներառում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա և Դադեշ գյուղերում խմելու ջրի պոմպակայանի, պահուստային ջրամբարի և հիմնական խողովակաշարի կառուցում։ Այստեղից 2022 թվականի բյուջեով նախատեսված է 257 400 լարի, իսկ 2023 թվականի համար՝ 1 033 795 լարի։ Աշխատանքների կատարման համար սահմանված է 110 օրացուցային օր։

Մրցույթը կազմվել է ըստ նախագծի, որտեղ մանրամասն նկարագրված են իրականացվելիք աշխատանքները։ «Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի տարածքում չորս աղբյուրների հիմքում աղբյուրի ջրի հավաքման համար 500 մ3 ջրամբարի կազմակերպում, ինչպես նաև պոմպակայանի կառուցում, իսկ պոմպակայանից Սուլդա և Դադեշ գյուղերի տարածքում գոյություն ունեցող պահուստային ջրամբարի ուղղությամբ 159/6 մմ տրամագծով և 9206 մետր երկարությամբ մետաղական խողովակաշարի կազմակերպում»,- նշված է նախագծային փաստաթղթում։

«Փաստ-մետր»-ը զրուցել է Սուլդա գյուղում տեղի բնակչության հետ։ Նրանց խոսքով՝ ձմռանը աշխատանքները չեն իրականացվել։ Ավելին, փետրվար ամսին ջրի խողովակները սառել են, և նույնիսկ 2 ժամ ջուր չի մատակարարվել։ Կապ հաստատեցինք նաև գյուղկի լիազորի և Ախալքալաքի քաղաքապետի հետ։ Նրանց խոսքով՝ 2022 թվականին հայտարարված մրցույթով նախատեսված աշխատանքների մի մասն իսկապես իրականացվել է, թեև եղանակային պայմանների պատճառով գործընթացը ձգձգվել է։

Այս փուլում հայտնի չէ՝ նշված ընկերությունը ժամանակին կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքները, թե ոչ։ Սակայն տեղացիները հույս ունեն, որ 2023 թվականին խմելու ջուր կունենան։


Նման նորություններ

5362 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող