Սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում բնակչության պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի մասին։ «Անպտղություն առաջացնող պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր է դարձել»,- ասված է լայն տարածում գտած գրառման մեջ։

Այն պնդումները, թե Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը անպտղություն է առաջացնում, կեղծ են:

Նախ պետք է պարզաբանել, որ Մարդու Պապիլոմա վիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսային վարակն է, որը կանանց և տղամարդկանց մոտ առաջացնում է տարբեր հիվանդություններ՝ նախաքաղցկեղային ախտանիշներ, տարբեր տեղայնացման քաղցկեղ և այլն։

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը վարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է: Բազմամյա պրակտիկան ապացուցում է, որ վիրուսի պատվաստանյութը շատ արդյունավետ և անվտանգ է, այն գրեթե չունի կողմնակի ազդեցություններ:

Վրաստանում Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է «Գարդասիլ» պատվաստանյութով (GARDASIL, Merck & Co., Inc. ԱՄՆ), որը պաշտպանում է օրգանիզմը պապիլոմա վիրուսի 6, 11, 16 և 18 տիպերի դեմ։ Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 70%-ը և սեռական օրգանների հիվանդությունների 90%-ը պայմանավորված են այս տեսակի պապիլոմա վիրուսով։

«Գարդասիլ»-ի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատվել են այնպիսի բարձր վստահելի միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA), ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը(EMA):

Աշխարհում ապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը սկսվել է 2006թ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ քառարժեք պատվաստանյութը նվազեցրել է ՄՊՎ վարակները 86%-ով 14-19 տարեկան աղջիկների մոտ և 71%-ով՝ 20-26 տարեկան կանանց մոտ: Ըստ CDC-ի, սեռական օրգանների, նախաքաղցկեղային վնասվածքների և Մարդու պապիլոմա վիրուսով այլ վարակների տարածվածությունը նվազել է այլ երկրներում, որտեղ պատվաստանյութն օգտագործվում է:

Պատվաստանյութի անվտանգությունը վերահսկվում է մի շարք կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որը հաստատում է պատվաստանյութի անվտանգությունը և առաջարկում դրա օգտագործումը։

NCDC-ի տվյալներով՝ Վրաստանում մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումը 10-12 տարեկան աղջիկների և տղաների համար իրականացվում է կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն և ամբողջովին անվճար է։ Բացի այդ, այս տարվանից պատվաստումը գործում է անվճար 13-45 տարեկան կանանց և 13-26 տարեկան տղամարդկանց համար։

Ցանկացած դեղագործական արտադրանք, ներառյալ պատվաստանյութերը, կարող է առաջացնել կողմնակի բարդություններ: «Գարդասիլ»-ի ամենատարածված կողմնակի ազդեցությունն է` ցավ, այտուց, քոր, կարմրություն ներարկման տեղում: Նաև ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց: Պատվաստանյութը կարող է նաև առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաներ, ուստի սուր ալերգիկ ռեակցիաները խմորիչի նկատմամբ, որը պատվաստանյութի բաղադրիչն է, հակացուցում է պատվաստանյութին: ՄՊՎ պատվաստման հետ կապված որևէ լուրջ կողմնակի ազդեցություն (ներառյալ քառավալենտ Գարդասիլ) չկա որևէ ապացույց: APV-ի դեմ պատվաստումը երկարաժամկետ հեռանկարում չի առաջացնում անպտղություն կամ առողջական որևէ խնդիր:

Ըստ CDC-ի՝ պատվաստանյութը պտղաբերության հետ կապված խնդիրներ չի առաջացնում։ Ավելին, պատվաստանյութը շատ անվտանգ է, ինչը հաստատվում է համապատասխան ուսումնասիրություններով։ HPV պատվաստանյութից խուսափելը մարդուն դնում է քաղցկեղի և նախաքաղցկեղային ուռուցքների վտանգի տակ:

------------------------------------------------------------------------------

Հոդվածը պատրաստվել է Facebook-ի փաստերի ստուգմանծրագրիշրջանակներում։ Կախված դատավճռից՝ Facebook-ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. համապատասխան տեղեկությունների համար տես այսհղումը։ Նյութը շտկելու և վճիռը բողոքարկելու մասին տեղեկությունների համար տե՛ս այսհղումը։


Նման նորություններ

5425 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող