Մանիպուլյացիա․ Ցուցարարները ընդհատեցին Քոչարյանի ասուլիսը

Վճիռ․ մանիպուլյացիա

Հունիսի 4-ին «ԵրԳիրը երԳիր Ա» ֆեյսբուքյան էջը, որը գրեթե 35,000 հավանում ունի, հրապարակեց վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի դեմ ցույցից մի տեսահոլովակ։ «Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ ասուլիս տալ քաղաքացիները մարդասպան գոռալով դռներն էին ջարդում...», գրել էր էջը։

Հրապարակման մեջ, սակայն, չէր նշվում, որ այդ տեսահոլովակը մի քանի տարվա վաղեմություն ունի։ Այսինքն՝ տարածվող նյութում բացակայում է կարևոր կոնտեքստ, ինչը կարող էր շփոթեցնել ֆեյսբուքի օգտատերերին։


Քոչարյանի դեմ ցույցը տեղի էր ունեցել 2018-ին

«ԵրԳիրը երԳիր Ա» էջի հրապարակած տեսանյութով կիսվել էին շուրջ 700 անգամ, այն շուրջ 25,000 դիտում ունի։

Տեսանյութում երևացող ցույցը տեղի էր ունեցել 2018 թ․ օգոստոսի 14-ին, Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործընթացի ժամանակ, որը սկսվել էր Թավշյա հեղափոխությունից հետո։ Ցույցի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, Քոչարյանը կալանավայրից ազատ էր արձակվել։

«ԵրԳիրը երԳիր Ա» էջի հրապարակած տեսանյութը Ազատություն ռադիոկայանի եթերից էր վերցված։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը քննադատում կամ գովաբանում էին բողոքի ակցիան՝ ամենայն հավանականությամբ տեղյալ չլինելով, որ տեսանյութը հին է։ Օրինակ, օգտատերերից մեկը գրում էր․ «Շատ ապրեք արդարադատ հայեր։Հաճախակի կազմակերպեք այսպիսի արդարացի հավաքներ»։ Նրան հակադարձում էին այլ օգտատերեր՝ քննադատելով Քոչարյանի հակառակորդին՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«ԵրԳիրը երԳիր Ա» էջը միակը չէր, որ տարածում էր հին տեսանյութը առանց նշելու, որ այն 2018 թվականի է։ Տեսանյութը տարածել էր նաև «Զարմանալի Աշխարհ» էջը, որի շապիկի և էջի նկարներին դրված էին իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները։

Այսպիսով, Ֆեյսբուքում տարածվող տեսանյութն այն մասին, թե ցուցարարները ընդհատել են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, հին է։ Այն նկարահանվել է 2018 թվականին։

-----------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5407 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող