Բեռնվում է

Կեղծ լուր. հունիսի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ԼԳԲՏ դրոշ է ցուցադրվել

Վճիռ՝ կեղծ լուր

«Պատիվ ունեմ» դաշինքի համակիր Արթուր Թովմասյանը հունիսի 2-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե երեխաների պաշտպանության օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ժամանակ ԼԳԲՏ համայնքի դրոշն են ցուցադրել, ինչի միջոցով ՀՀ վարչապետը փորձում է այդ համայնքի սատարումը ստանալ սպասվելիք արտահերթ ընտրություններում։

Տեղեկությունը սխալ է, քանի որ որպես ապացույց կցված լուսանկարում ոչ թե ԼԳԲՏ համայնքի դրոշն է, այլ անիմացիայից կադր, որտեղ երևում է ծիածան։

Ինչպե՞ս տարածվեց լուրը և ինչո՞ւ է այն կեղծ

Արթուր Թովմասյանը գրառման մեջ գրել էր՝

«Կապիտուլյանտը (հեղինակը նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ.) այս դրոշը ֆռացնելով Հանրապետության հրապարակում, խնդրում է LGBT համայնքին ընտրություններում իրեն սատարել: Վայ Հա՛յ ժողովո՛ւրդ դու էս ուր հասար....»

Գրառմանը կից Թովմասյանը երկու լուսանկար էր տեղադրել․ մեկը՝ հունիսի 1-ի համերիգից, մյուսը՝ ԼԳԲՏ համայնքի դրոշը։ Այդ համեմատությունից տպավորություն է ստեղծվում, թե երեխաներին նվիրված համերգի ժամանակ բեմում իսկապես համայնքի դրոշն է ցուցադրվել։

Թովմասյանի գրառումը տարածեցին մի շարք լրատվակայքեր՝ 168.am, hayeli.am, 7or.am, livenews.am, top-news և այլք, այդ մասին եղան հրապարակումներ նաև ֆեյսբուքի խմբերում։

Ինչպես երևում է լուսանկարներում, Հանրապետության Հրապարակի բեմի էկրանից երևացողը ոչ թե ԼԳԲՏ համայնքի դրոշն էր, այլ ծիածան՝ վերցված անիմացիայից։

Անիմացիայի հեղինակը միջոցառման կազմակերպիչն էր՝ «Բյուրո» ՍՊԸ-ն։ Կազմակերպության տնօրեն Մերի Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց անիմացիայում երևացող ծիածանի գույների քանակն անգամ չի համընկնում ԼԳԲՏ դրոշի գույների հետ. իրենցը 7-ն է, մինչևդեռ համայնքի դրոշի գույները 6-ն են։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արթուր Թովմասյանը մեղադրում է գործող իշխանությանը ԼԳԲՏ քարոզ իրականացնելու համար։ 2019-ին, օրինակ, նա կանխատեսում էր, որ Երևանում շուտով, ինչպես ինքն է ասում, «գեյ պառադ» կանցկացվի, քանի որ Փաշինյանի կառավարությունը տրանսգենդեր անձի ընդունելություն է կազմակերպել, սեռափոխված մարդու մասին ֆիլմը ֆինանսավորել։

-------------------------------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

3301 - Ստուգված փաստ
Ճշմարտություն
23%
Կեղծ Լուր
18%
Մեծ մասամբ ճշմարտություն
13%
Կիսով չափ ճշմարտություն
10%
Մեծ մասամբ սխալ
8%

Ամենաընթերցվող